480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ղեկավար պաշտոնների շուրջ 29 տոկոսը զբաղեցնում են կանայք. GTI -ի զեկույց
12:15
18 Մարտի 2009

Հայաստանում, որը Grant Thornton International ընկերության վարկանիշային ցուցակում գտնվում է 9-րդ տեղում, կանայք զբաղեցնում են ղեկավար պաշտոնների 29 տոկոսը, այս մասին ասվում է չորեքշաբթ «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված Grant Thornton Amyot (GTA) աուդիտորական-կոնսալտինգային ընկերության տարեկան հաշվետվության մեջ։

GTA ընկերության (Grant Thornton International-ի հայկական անդամ) բաժնետեր Լիլիթ Արաբաջյանի խոսքերով, վերջին տասնամյակում ակնհայտ է տարբեր կազմակերպություններում կանանց ունեցած դերերի էական փոփոխությունը։

«Այսօր մասնավոր հատվածում շատ կանայք զբաղեցնում են ղեկավար պաշտոններ: Միայն այս հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ 2007 թ.-ի 22% ցուցանիշի համեմատ 2009 թ-ին Հայաստանում տեղի է ունեցել 7 տոկոսի աճ», - ասել է Արաբաջյանը։

Միաժամանակ նա նշել է, որ GTA ընկերությունում աշխատակազմի 51%-ը կանայք են և նրանցից 11-ը զբաղեցնում են ղեկավար պաշտոններ։

Grant Thornton International-ի նոր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ հարցմանը մասնակցած երկրներում, ընդհանուր առմամբ, կանայք մասնավոր ընկերություններում զբաղեցնում են ավելի քիչ, քան ղեկավար պաշտոնների մեկ քառորդը: Ներկայումս ավագ ղեկավար պաշտոնների միայն 24%-ում են կանայք: Այս ցուցանիշը նույնն է եղել նաև 2007 թ.-ին և աճ է գրանցել միայն 2004 թ.-ի 19%-ի համեմատ: Համաձայն նույն համաշխարհային տվյալների՝ հարցված ընկերությունների 34%-ում ղեկավար պաշտոններում ոչ մի կին չկա:

Ավագ ղեկավար օղակներում կանանց ամենաբարձր տոկոսը գրանցվել է Ֆիլիպիններում՝ 47%, այնուհետև Ռուսաստանում՝ 42% և Թայլանդում՝ 38%։ Մինչդեռ ամենացածր ցուցանիշը գրանցվել է Ճապոնիայում՝ միայն 7%: Սանդղակի ստորին մասում են հայտնվել նաև Դանիան՝ 13% և Բելգիան՝ 12%:

Ղեկավար օղակներում կանանց թվի հատկապես մեծ աճ է տեղի ունեցել Թուրքիայում (2007 թ-ի 17%-ից 2009 թ-ին հասնելով 29%-ի) և Մեքսիկայում (2007 թ-ի 20%-ից 2009 թ-ին հասնելով 31%-ի):

Ամենամեծ անկումն արձանագրվել է Բրազիլիայում, որտեղ 2007 թ-ի 42%-ի համեմատ 2009 թ-ին գրանցվել է 29% և Հոնկոնգում (2007 թ-ի 35%-ից 2009 թ-ին հասնելով 28%-ի):-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։