481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում «յոթի գործով» դատական նիստը հետաձգվել է մինչև երկուշաբթի
18:56
17 Մարտի 2009

2008 թ.-ի մարտի 1-2-ին Երևանում զանգվածային անկարգությունների փաստով քրեական գործի շրջանակներում «յոթի գործով» դատական նիստը ընդհատվել է և հետաձգվել մինչև մարտի 23-ը մեղադրյալների փաստաբանների չներկայանալու պատճառով։ 

Միասնական գործի շրջանակներում քննվում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի, Աբովյան քաղաքի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի և Շանթ Հարությունյանի դեմ մեղադրանքները, որոնք, մասնավորապես, մեղադրվում են սպանությամբ զուգորդված զանգվածային անկարգությունների կազմակերպման և մասնակցության, իշխանության բռնազավթման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, զենքի անօրինական ձեռքբերման և կրելու մեջ։ Հետո դատարանի որոշմամբ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության ուղարկված Շանթ Հարությունյանի նկատմամբ դատավարությունը դադարեցվեց։ 

Գործի դատավոր Մնացական Մարտիրոսյանը, հաշվի առնելով, որ մեղադրյալների փաստաբաններից ոչ մեկն այսօրվա դատական նիստին չի ներկայացել, համարեց, որ փաստաբանների՝ դատական գործընթացի բնականոն ընթացքը խոչընդոտող բացակայությունը դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորում է։   

«Դատարանը որոշել է փաստաբաններին պատասխանատվության դրդող հայտարարությամբ նամակ ուղարկել ՀՀ Փաստաբանների պալատ՝ առանց դատարանի թույլտվության նիստը անհարգալից կերպով բաց թողնելու համար»,- հայտարարեց Մարտիրոսյանը։ 

Իր որոշմամբ դատավոր Մարտիրոսյանը նիստը հետաձգեց մինչև մարտի 23-ը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: