480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետն այցելել է Մասիսի ոսկու վերամշակման գործարան
18:15
17 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Մասիսի ոսկու վերամշակման գործարան, շրջել արտադրամասերում, ծանոթացել «ԱՍՍԱԹ» ընկերության կողմից վերջերս գործարկված ձեռնարկության արտադրական կարողություններին, զարգացման հեռանկարներին, աշխատանքային պայմաններին, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

«ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արամ Օսիկյանը վարչապետին ներկայացրել է, որ 1999թ. հիմնադրված ընկերությունը զբաղվում է հանրապետության մի շարք հանքային դաշտերի հետախուզման և պաշարների հաշվարկման, դրա հիման վրա հարստացուցիչ գործարանների կառուցման և պղնձի, ոսկու և այլ մետաղների շահագործման գործունեությամբ։

Մասիսի ոսկու վերամշակման գործարանն այդպիսի նախագծերից մեկն է, որն արդեն փորձարկվել է և ունի զարգացման լավ հեռանկարներ։ Գործարանն արդեն իսկ ստեղծել է 20 աշխատատեղ, մոտակա 2 ամսում կստեղծվի ևս 15-20-ը՝ 150 հազար նվազագույն աշխատավարձով։

Լրագրողների հետ զրույցի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ներկայիս համաշխարհային ճգնաժամի պայմաններում լուրջ դժվարություններ են ստեղծվել հանքահումքային արդյունաբերության ոլորտում, մինչդեռ ոսկերչության բնագավառում, ընդհակառակը, ստեղծվում են նոր հնարավորություններ, որոնցից փորձում են օգտվել մեր ձեռներեցները։

Մասիսի ոսկու վերամշակման գործարանը, ըստ նրա, այդպիսի հաջողված նախաձեռնություններից է, որը հագեցած է ժամանակակից սարքավորումներով և համապատասխանում է արդի ստանդարտներին։

Վարչապետը նշել է, որ տեղական հումքի վրա մասնագիտացող նման ձեռնարկությունների աշխատանքը չափազանց կարևոր է, և պատահական չէ, որ Երևանի ոսկերչական գործարանի հետ արդեն իսկ պայմանավորվածություններ կան այս գործարանի պատրաստի արտադրանքն ամբողջությամբ ձեռք բերելու համար։  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։