487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
ICON Communications-ը ծրագրում է տվյալների միջազգային ելքի սեփական ցանցը կառուցել Հայաստանում
18:02
17 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ICON Communications-ը ծրագրում է Հայաստանում տվյալների միջազգային ելքի սեփական ցանցը կառուցել, երեքշաբթի լրագրողներին հայտնեց ICON Communications ընկերության գործադիր տնօրեն Ադամ Կաբլանյանը։   

Նրա խոսքերով, տվյալ պահին տվյալների միջազգային ելքն ապահովվում է երկու պահուստային ալիքների հաշվին, որոնք սպասարկվում են հայկական «ԱրմենՏել» և FaberNet ընկերությունների կողմից։   

«Սեփական մալուխի անցկացումը թույլ կտա տվյալների այլընտրանքային ելք ապահովել, ինչպես նաև իջեցնել սակագները հաճախորդների համար»,- ասաց Կաբլանյանը՝ նշելով, որ նախագիծը մտնում է ընկերության երկարաժամկետ ծրագրերի մեջ։   

Նրա խոսքերով, Վրաստանի տարածքով այլընտրանքային մալուխի անցկացման հնարավորության մասին բանակցություններ են տարվում ներդրողի, մասնավորապես, VTEL Holdings (Դուբայ) միջազգային կորպորացիայի հետ, որը ներկայացված է նաև Վրաստանում։

«Նման ծրագրեր կան, կան նաև ֆինանսական հնարավորություններ, սակայն մենք դրա իրականացումը չենք ծրագրում մոտ ժամանակներում»,- ասաց Կաբլանյանը՝ նշելով, որ նախագծի իրականացման ժամկետները կհստակեցվեն բոլոր անհրաժեշտ գնահատականները տալուց հետո։

ICON Communications ընկերությունը Հայաստանում հիմնվել է 2007թ. վերջին և արդեն ստացել է անհրաժեշտ բոլոր արտոնագրերն ու ռադիոհաճախականությունները WiMAX ցանց ներդնելու համար։ 2008 թ.-ին ընկերության հիմնական բաժնետերը դարձավ VTEL Holdings (Դուբայ) միջազգային կորպորացիան, նրանց բաժնետիրային մասնակցության մասին տեղեկատվություն չի հրապարակվում։  

2009 թ.-ի մարտի 20-ից ընկերությունը կոմերցիոն շահագործման կհանձնի սեփական WiMAX ցանցը Երևանի կենտրոնում, իսկ արդեն 2009-ի վերջին՝ ողջ մայրաքաղաքի տարածքում։ Մինչև 2010 թ.-ի վերջը Հայաստանի բոլոր խոշոր քաղաքները կընդգրկվեն ընկերության ցանցում։ Հայաստանում WiMAX ցանցի ստեղծման համար իրականացված ներդրումների ծավալը 10 մլն դոլար է կազմում։ --0--



Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։