482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+17
Եղանակը Երևանում
Հայ
Քաղաքապետի ընտրություններում հաղթելու դեպքում ՀՀ նախկին նախագահը կզիջի իր տեղը. կուսակցության առաջնորդ
17:12
17 Մարտի 2009

Երևանի քաղաքապետի ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում ՀՀ նախկին նախագահը կզիջի իր տեղը, քաղաքապետ կդառնա Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, կարծում է Ժողովրդական կուսակցության առաջնորդ, ԱԼՄ հեռուստաընկերության նախագահ Տիգրան Կարապետյանը։

Հայ ազգային կոնգրեսի Քաղաքական խորհրդի և կենտրոնական գրասենյակի մարտի 15-ի համատեղ նիստի ժամանակ որոշում է ընդունվել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին առաջադրել Երևանի քաղաքապետի պաշտոնում: ՀԱԿ ցուցակում երկրորդը Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանն է։

«Լևոն Տեր-Պետրոսյանը, քաղաքապետ ընտրվելու դեպքում, չի մնա այդ պաշտոնին, դա նրա տրամաչափը չէ։ Այդ մարդը միանգամայն այլ հավակնություններ ունի, նա պատրաստվում է 2012 թվականի ընտրություններին»,- երեքշաբթի լրագրողներին հայտնեց Կարապետյանը։

Նրա խոսքերով, Լևոն Տեր-Պետրոսյանը Հայ ազգային կոնգրեսն իր հետևից քաշող լոկոմոտիվի դեր է տանում։

Կարապետյանն ավելացրեց նաև, որ Ստեփան Դեմիրճյանը քաղաքապետի պաշտնի հարմար թեկնածու չէ։ Նրա կարծիքով, ժամանակին իր հավակնությունների պատճառով ամբողջովին տապալվեց «Արդարություն» ընդդիմադիր դաշինքը («Նովոստի-Արմենիա»՝ «Արդարություն» դաշինքում ընդգրկված էր 9 կուսակցություն)։

Մայիսի 31-ին տեղի կունենա Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները: «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամներից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի 50%՝ գումարած մեկ ձայն:

Հայ ազգային կոնգրեսը ստեղծվել է օգոստոսի 1-ին Տեր-Պետրոսյանին աջակցող 16 քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների կողմից։ Երկուշաբթի պարզ դարձավ, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կմասնակցի Երևանի քաղաքապետի ընտրություններին՝ գլխավորելով Հայ ազգային կոնգրեսի ընտրացուցակը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։