486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունն ու ՀԱԿ-ն հավանաբար առանձին կմասնակցեն քաղաքապետի ընտրություններին. պատգամավոր
16:40
17 Մարտի 2009

Հայկական «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունն ու Հայ ազգային կոնգրեսը, ըստ ամենայնի, առանձին կմասնակցեն քաղաքապետի ընտրություններին, բայց կպահպանեն հաստատված համագործակցությունը, հայտնեց խորհրդարանի պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը։

«Քանի որ «Ժառանգության» առաջարկները չեն ընդունվել Կոնգրեսի կողմից, մենք որոշեցինք, որ առայժմ միասնական ցուցակով ընտրությունների չենք գնա։ Հնարավոր է, որ ընտրությունների գնանք առանձին թիմերով, բայց գտնենք համագործակցության ուղիներ, քանի որ «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը իրականացրել են շատ ընդհանուր ծրագրեր»,- երեքշաբթի լրագրողներին ասաց նա։  

Մայիսի 31-ին տեղի կունենա Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները: «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամներից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի 50%՝ գումարած մեկ ձայն:

Բախշյանը հիշեցրեց, որ վերջին օրերին «Ժառանգություն» կուսակցությունը հանդես էր եկել Խորհրդի ընտրությունների համար ՀԱԿ-ի հետ միասնական ցուցակ ձևավորելու օգտին։  

Ընդ որում նա տեղեկացրեց, որ երեկ ՀԱԿ-ը կուսակցությանն է ներկայացրել առաջարկվող ցուցակը, որում առաջին տեղը հատկացված էր նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, երկրորդը՝ Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանին և միայն երրորդը՝ «Ժառանգության» ներկայացուցչին։ Ընդհանուր առմամբ, Կոնգրեսի ցուցակում «Ժառանգություն» կուսակցությանը ընդամենը 8 տեղ է հատկացվել։   

Հայ Ազգային Կոնգրեսը ստեղծվել է օգոստոսի 1-ին Տեր-Պետրոսյանին աջակցող 16 քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների կողմից։ Երկուշաբթի պարզ դարձավ, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կմասնակցի Երևանի քաղաքապետի ընտրություններին՝ գլխավորելով Հայ ազգային կոնգրեսի ընտրացուցակը։

«Մենք քննարկեցինք տվյալ առաջարկությունն ու ՀԱԿ-ին ներկայացրինք, մեր կարծիքով, ավելի մրցունակ և հաղթական ցուցակ, որը չընդունվեց Կոնգրեսի կողմից։ Այս ցուցակում առաջին համարի տակ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Արմեն Մարտիրոսյանն էր, երկրորդը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը»,- տեղեկացրեց նա։

Բախշյանի խոսքերով, կուսակցությունը դեռևս չի բացառում «Ժառանգության» և ՀԱԿ-ի՝ ընտրություններում համատեղ մասնակցության հնարավորությունը, քանի որ քաղաքական գործընթաց է տեղի ունենում, որտեղ դիվանագիտական քայլերը կարող են ցանկացած փոփոխության հանգեցնել։

Ինչպես լրագրողներին հայտնեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, խմբակցության անդամներն ու կուսակցության վարչության անդամները հարգարժան մարդիկ են, և նրանցից յուրաքանչյուրը «կարող է հանգիստ գլխավորել «Ժառանգության» նախընտրական ցուցակը։   

«Երբեմն կազմակերպչական իմաստով անգամ ավելի օգտակար է ընտրություններին մասնակցել առանձին։ Կարծում եմ, որ ընդդիմությունը հաղթանակի իրական հնարավորություններ ունի»,- հավաստեց Մարտիրոսյանը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ: