478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+22
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԴԱՀԿ ազգային ծառայությունը 2008 թվականին առգրավվել է 18,3 մլն դոլար
16:31
17 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի-Արմենիա/. 2008 թվականին ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից ընդհանուր առմամբ բռնագանձվել է 6 միլիարդ 780 միլիոն 663 հազար դրամ, ինչը գրեթե կրկնակի ավել է 2007 թվականի ցուցանիշից (3,7 միլիարդ):

 

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԴԱՀԿԱԾ-ից, անցած տարի կրկնակապատկվել է կարճված կամ ավարտված կատարողական վարույթների քանակը: Այսպես` եթե 2007 թվականին նրանց քանակը կազմել է 38 718, ապա 2008-ին կատարվել է ավելի քան 72 հազար վարույթ: Միաժամանակ ծառայողների քանակի ավելացում տեղի չի ունեցել:

 

Նման բարձր ցուցանիշները պայմանավորված են առաջին հերթին հանձնարարականների կատարման և կատարողականների հաշվետվության ուղղահայաց, արդյունավետ համակարգի ներդրմամբ: Ծառայության կենտրոնական մարմնում հիմնվեց տեղեկատվական ռեսուրսների կառավարման բաժին, ինչը թույլ տվեց ապահովել տեղեկատվական հոսքը էլեկտրոնային միջոցներով և դրա արդյունավետ վերահսկումը:

 

Ծառայությունն ամբողջությամբ համալրվեց համակարգչային սարքավորումներով եւ կապի ժամանակակից միջոցներով: Խթանվեց հարկադիր կատարողների նյութական խրախուսման համակարգը, բարձր կատարողականի շնորհիվ ավելացավ ծառայողների նյութական վաստակը: Այս ամենը բերեց նրան, որ ծառայողների քանակը պահպանելու դեպքում կրկնապատկվեց նրանց աշխատանքի և ընդհանրապես համակարգի արդյունավետությունը:

 

Բռնագանձման գումարների աճը հիմնականում տեղի է ունեցել ֆիզիկական ու իրավաբանական անձանց օգտին բռնագանձումների աճի շնորհիվ: Եթե պետական բյուջեի օգտին հաշվետու տարում բռնագանձումների ծավալը ավելացել է շուրջ 28 տոկոսով` մինչև 1,371 միլիարդ դրամ, ապա ֆիզիկական ու իրավաբանական անձանց օգտին բռնագանձումները ավելացել են ավելի քան կրկնակի անգամ` մինչև 5,409 միլիարդ դրամ:

 

2008 թվականի բարձ կատարողականը ապահովվել է բացառապես օրենքներից բխող գործելակերպի արդյունքում: ԴԱՀԿ ծառայությունում հետևողական պայքար է տարվում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ: Այդ թվում նաև հասարակության հետ ավելի սերտ համագործակցելու և ներքին վերահսկողությունը խստացնելու արդյունքում բացահայտվել են իրավախախտումների դեպքեր, տարվել են ծառայողական քննություններ, կիրառվել են կարգապահական տույժեր, պատասխանատվության են ենթարկվել և աշխատանքից հեռացվել մի շարք աշխատակիցներ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: