480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվել Է Մարդու իրավունքների պաշտպանի գրադարանը
14:58
17 Մարտի 2009

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրադարանի հանդիսավոր բացումը։

«Կրթության և մշակույթի ոլորտն առաջնահերթ և առաջնային է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության շրջանակներում», - բացման արարողության ժամանակ ասաց ՀՀ Օմբուդսմեն Արմեն Հարությունյանը։

Նա նաև նշեց, որ գրադարանը կհամագործակցի հանրապետության այլ գրադարանային կառույցների և կրթական կենտրոնների հետ։

Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալն ասաց, որ դրական արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է մեծ ջանքեր գործադրել՝ մարդու իրավունքների մասին ՀՀ քաղաքացիների իրազեկությունը բարձրացնելու ուղղությամբ։

«Միայն նման միջոցով մենք կարող ենք հասնել մեր հիմնական նպատակին՝ պահպանել մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը հասարակության բոլոր շերտերում», - ընդգծեց նա։

Ռաուլ Վալենբերգի անվան Մարդու իրավունքների և հումանիտար իրավունքի ինստիտուտի գրադարանի տնօրեն Լենա Օլսենն իր հերթին նշելով, որ ողջ աշխարհում գործում է մոտ 900 նման գրադարան, հույս հայտնեց, որ Հայաստանը հաղորդակից է դառնում գրադարանային ավանդույթների հետ և միանում է համաշխարհային այդ գրադարանային ցանցին։

Օմբուդսմենի գրասենյակի գրադարանի վարիչ Նորա Ալահվերդյանը նշեց, որ գրադարանում ներկայացված է շուրջ հազար անուն գիրք, մասնավորապես, մարդու իրավունքների պաշտպանության, քրեական և միջազգային իրավունքի վերաբերյալ, ինչպես նաև այլ գրականություն, որը նվիրաբերվել է Օմբուդսմենի գրասենյակին։

«Գրադարանը բաց է հանրության համար, յուրաքանչյուր ցանկացող երեքշաբթի և հինգշաբթի օրերին, ներկայացնելով անձը հաստատող համապատասխան փաստաթուղթ, կարող է ստանալ իրեն հետաքրքրող գիրքն ու աշխատել դրանով տեղում», - պարզաբանեց նա։

ՀՀ Օմբուդսմենի գրադարանի ստեղծման աշխատանքին աջակցել են Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP) և Ռաուլ Վալենբերգի անվան Մարդու իրավունքների և հումանիտար իրավունքի ինստիտուտը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: