481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել զբոսաշրջությանը նվիրված ուսումնական դասընթացի շնորհանդեսը
14:23
17 Մարտի 2009

Հայաստանի ամերիկյան համալսարանում երեքշաբթի տեղի Է ունեցել զբոսաշրջության կառավարման մենեջերների նախապատրաստման ուսումնական դասընթացի շնորհանդեսը։ Նախագիծն իրականացնում է «Ջորջ Վաշինգտոն» ամերիկյան համալսարանը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսական աջակցությամբ՝ Հայաստանի Մցունակ մասնավոր հատված (Competitive Armenian Private Sector – CAPS) ծրագրի շրջանակներում։

Դասընթացն իրականացվել է 40 հայ մասնագետների համար, որոնք ընտրվել են 120 հավակնորդներից՝ տարբեր բուհերի, զբոսաշրջության գործակալությունների ներկայացուցիչների, հյուրանոցների և թանգարանների աշխատակիցների շրջանում։ Դասընթացների ավարտից հետո մասնակիցները կստանան զբոսաշրջության ոլորտում իր ուսումնական ծրագրերով հայտնի «Ջորջ Վաշինգտոն» համալսարանի հավաստագիրը։

Ինչպես շնորհադեսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում երկրում զբոսաշրջության զարգացմանը։ Նա ավելացրեց, որ այդ խնդրի կարևորության մասին վկայում է 2008 թ.-ին կառավարության կողմից ընդունված Հայաստանում Զբոսաշրջության զարգացման հայեցակարգը։

CAPS/USAID ծրագրի տնօրեն Հեյլի Ալեքսանդրն ընդգծել է, որ ուսումնական դասընթացի գլխավոր նպատակն է ծանոթացնել հայ մասնագետներին զբոսաշրջության ոլորտի ժամանակակից միջազգային չափորոշիչներին։

Նա նաև ընդգծեց, որ այդ դասընթացները ծրագրվում է կանոնավոր դարձնել։ Դասընթացների ավարտից հետո ՀԱՀ մի քանի դասախոսներ կստանան Հայաստանում այդ դասընթացը վարելու՝ «Ջորջ Վաշինգտոնի» համալսարանի արտոնագիրը։

Դասընթացն անվճար է և կտևի մարտի 17-24-ը։ Այն բաղկացած է երեք մասից՝ զբոսաշրջության գնահատում և զարգացում, էկոտուրիզմ, կայուն զբոսաշրջություն և բնապահպանության կառավարում, զբոսաշրջության մարկետինգ։ Դասընթացները կվարեն «Ջորջ Վաշինգտոն» համալսարանի առաջատար մասնագետներ Մայքլ Ալթմանն ու Միլենա Նիկոլովան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: