481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահին հատուկ հանձնարարություններով դեսպան է նշանակել
12:31
17 Մարտի 2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակելու մասին, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

«Արկադի Ղուկասյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան», - ասվում է տեղեկատվության մեջ։

Արկադի Ղուկասյանը եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկրորդ նախագահը։ Զբաղեցրել է ԼՂՀ նախագահի պաշտոնը 1997-2007 թթ.-ին։

ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը ծնվել է 1957 թ.-ի հունիսի 22-ին Ստեփանակերտում։

1992 թ.-ին ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման խորհրդարանի պատգամավոր, իսկ 1992 թ.-ի սեպտեմբերին նշանակվել է ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի (ՊՊԿ) նախագահի քաղաքական հարցերով խորհրդական։

1993 թ.-ի հուլիսից դարձել է ԼՀՂ առաջին արտգործնախարարը։ 1993 թ.-ից Ղուկասյանը ԼՂՀ Անվտանգության խորհրդի անդամ է։

ԼՂՀ 1997 թ.-ի սեպտեմբերին տեղի ունեցած արտահերթի նախագահական ընտրությունների ժամանակ ձայների ճնշող մեծամասնությամբ Ղուկասյանն ընտրվել է ԼՂՀ նախագահ, իսկ 2002 թ.-ին՝ վերընտրվել նույն պաշտոնում։

Ղուկասյանը մի շարք միջազգային ակադեմիաների, մասնավորապես, Բնության և հասարակության մասին գիտությունների ակադեմիայի, Ազգային անվտանգության հարցերի գիտությունների ակադեմիայի և Ժողովուրդների հոգևոր միասնության ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս է։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: