486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը մոտ օրերս կկողմնորոշվի Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու ձևաչափի հարցում
10:56
17 Մարտի 2009

«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունն արդեն մոտ օրերս կկողմնորոշվի Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու ձևաչափի հարցում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը։

Մայիսի 31-ին տեղի կունենա Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները: «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամներից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի 50%՝ գումարած մեկ ձայն:

 «Նախօրեին կուսակցության վարչությունը քննարկել է Հայ ազգային կոնգրեսի՝ Ավագանու խորհրդի ընտրություններին միասնական ցուցակ առաջադրելու մասին առաջարկը և որոշել է ներկայացնել սեփական առաջարկությունները՝ մրցունակ և հաղթական ցուցակի ձևավորման վերաբերյալ», - տեղեկացրեց նա։

Հայ Ազգային Կոնգրեսը ստեղծվել է օգոստոսի 1-ին Տեր-Պետրոսյանին աջակցող 16 քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների կողմից։ Կիրակի Հայ ազգային կոնգրեսի Քաղաքական խորհրդի և կենտրոնական գրասենյակի համատեղ նիստի ժամանակ որոշում է ընդունվել Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունն առաջադրել Երևանի քաղաքապետի պաշտոնին։

Խուրշուդյանի խոսքերով, «Ժառանգության» առաջարկությունները «օպերատիվ կապի ռեժիմում փոխանցվել են ՀԱԿ-ին»։

«Սակայն, ցավոք, դրանք հավանության չեն արժանացել», - ասաց Խուրշուդյանը։ Կուսակցության մամուլի քարտուղարը նշեց, որ այժմ միասնական ցուցակի ձևավորման վերաբերյալ «Ժառանգության» և «ՀԱԿ»-ի միջև բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել։

««Ժառանգությունը» դեռևս վերջնական որոշում չի կայացրել, թե Ավագանու խորհրդի ընտրություններին ինչ ձևաչափով է մասնակցելու, սակայն մոտ օրերս որոշումը կընդունվի, և մենք այդ մասին կտեղեկացնենք մամուլին», - ընդգծեց Խուրշուդյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։