486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-10
Եղանակը Երևանում
Հայ
Դատախազության և ոստիկանության գործողությունների արդյունքում Երևանում թմրանյութերի վաճառքով զբաղվող մարդկանց ցանց է հայտնաբերվել
19:55
16 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության իրականացրած դատախազական պատշաճ հսկողության և ոստիկանության՝  Մալաթիայի քննչական բաժնի ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է թմրանյութերի վաճառքով զբաղվող մարդկանց իսկական ցանց, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

«Փետրվարի 21-ին ոստիկանության՝ Մալաթիայի բաժին բերման է ենթարկվել Ա. Մելքոնյանը՝ թմրամիջոցներ ապօրինաբար պահելու և իրացնելու կասկածանքով: Ա. Մելքոնյանի մոտ հայտնաբերվել է 0,7 գ ափիոն տեսակի թմրամիջոց և քացախաթթվի անհիդրիդ»,- նշեց Տռուզյանը:

Նա ավելացրեց, որ փաստի առթիվ ոստիկանության՝ Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Ա. Մելքոնյանին  մեղադրանք է առաջադրվել 266-րդ հոդվածի 4-րդ կետով, և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

«Օպերատիվ հետախուզական, քննչական գործեղությունների և իրականացված դատախազական հսկողության արդյունքում պարզվել է, որ Ա. Մելքոնյանը  թմրամիջոցները ձեռք է բերել Ա. Սարյանից, իսկ վերջինս էլ՝ Ա. Երիցյանից, որն էլ իր հերթին ՝ Ռ. Զիլֆուղարյանից»,- հայտնեց մամուլի քարտուղարը:

Հաղորդագրության համաձայն, Ա. Սարյանի մոտ հայտնաբերվել է 0,3 գ ափիոն տեսակի թմրամիջոց և քացախաթթվի անհիդրիդ, Ա. Երիցյանի մոտ՝ 2,3գ ափիոն տեսակի թմրամիջոց և քացախաթթվի անհիդրիդ, իսկ Ռ. Զիլֆուղարյանի բնակարանի խուզարկության արդյունքում հայտնաբերվել է 22,3գ ափիոն տեսակի թմրամիջոց, քացախաթթվի անհիդրիդ և ոսկերչական կշեռք:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա  Ա. Սարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Ա. Երիցյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 2.1-րդ կետերով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով և 268-րդ հոդվածի 2–րդ մասի 2-րդ կետով, իսկ Ռ. Զիլֆուղարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 4-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: