485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայ խորհրդարանականները առաջին ընթերցմամբ ուղղումներ են մտցրել ԱԺ կանոնակարգում
19:37
16 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական խորհրդարանի պատգամավորները երկուշաբթի առաջին ընթերցմամբ ընդունեցին Ազգային ժողովի կանոնակարգում ուղղումներ և փոփոխություններ մտցնելու նախագիծը։  

Ինչպես հայտնեց օրինագծի հեղինակներից մեկը՝ ՀՀ Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը, ուղղումների նախագծով ենթադրվում է հանել սահմանափակումները կազմով փոքրաթիվ խորհրդարանական խմբակցությունների կամ մշտական խորհրդարանական հանձնաժողովների կազմում միայն մեկ ներկայացուցիչ ընդգրկող խմբերի համար։  

Ինչպես պարզաբանեց պատգամավորը, այս կանոնը տարածվելու է միայն այն խմբակցությունների կամ խմբերի վրա, որոնց անդամների թիվն ավելի փոքր է ԱԺ կազմում գործող մշտական խորհրդարանական հանձնաժողովների թվից։

«Այդպիսով, նրանք կկարողանան մասնակցել միանգամից մի քանի հանձնաժողովների աշխատանքներին։ Այս կանոնը հատկապես ձեռնտու է ընդդիմադիր «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությանը»,- ասաց նա։   

«Ժառանգության» կազմում 7 պատգամավոր կա, այն դեպքում երբ ՀՀ խորհրդարանում գործում է 12 մշտական հանձնաժողով։  

Ինչպես տեղեկացրեց Մինասյանը, ուղղումներով նաև վերացվում է պատգամավորական խմբերին մասնակցելու ընկերության քվոտավորումը և այժմ տվյալ կառույցներին անդամագրվելու միակ պայմանը հենց իր՝ խորհրդարանականի ցանկությունը կլինի։

Օրինագծի համահեղինակը հայտնեց, որ ավելացվել է նաև խորհրդարանական խմբակցություններում և խմբերում աշխատող փորձագետների թիվը. այսպիսով, խմբակցություններն ու խմբերը, որոնց թվում մինչև 14 խորհրդարանական կա, կարող են 3 փորձագետ ունենալ, իսկ եթե 14-ից ավելի մարդ կա, ապա՝ մինչև 4 փորձագետ։  

Օրինագծով կանոնակարգվում է ՀՀ նախագահի մշտական ներկայացուցչի կարգավիճակը երկրի խորհրդարանում։ Ինչպես հայտնեց Մինասյանը, ՀՀ ԱԺ կանոնակարգի ուղղումների համաձայն, նախագահի ներկայացուցիչն իր համար հատուկ առանձնացված տեղ է ունենալու խորհրդարանի նիստերի դահլիճում, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկայով հագեցած աշխատասենյակ՝ ԱԺ շենքում։

Պատգամավորի խոսքերով, կատարվող փոփոխությունների շնորհիվ, մշտական խորհրդարանական հանձնաժողովների առաջարկով, ԱԺ-ում անցկացված լսումների արդյունքում, կհրատարակվեն նյութեր, ինչը կօգնի խուսափել կարևոր տվյալների կորստից։  

Մինասյանն ավելացրեց, որ ուղղումներով կանոնակարգվում է նիստերի ժամանակ խորհրդարանականների ելույթների կարգը: Այժմ հիմնական 7 և լրացուցիչ 3 րոպեների փոխարեն ելույթների համար տրամադրվելու է 10 րոպե։ Համահեղինակի կարծիքով, այս քայլը կօգնի ԱԺ նիստերի ժամանակ թեթևացնել խորհրդարանականների ելույթների ընթացակարգը։  

«Առաջարկվում է նաև միասնական ժամկետ սահմանել խորհրդարանում ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության հաշվետվության դիտարկման համար։ Հաշվետվությունը պետք է ընդգրկվի խորհրդարանի քառօրյա նիստերի օրակարգում ԱԺ մտնելու օրվանից միամսյա ժամկետում»,- տեղեկացրեց Մինասյանը։

Ինչպես նշեց պատգամավորը, կատարվող լրացուցիչ փոփոխություններով նախատեսվում է հայ խորհրդարանականների արտասահմանյան գործուղումներից վերադառնալուց հետո 10-օրյա ժամկետում ճեպազրույցների և մամուլի ասուլիսների պարտադիր անցկացում, ինչը Մինասյանի խոսքերով, թույլ կտա հասարակությանը պատմել այցի արդյունավետության, ինչպես նաև այն դժվարությունների մասին, որոնց հետ բախվել են ժողովրդի ընտրյալները։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։