485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է տեղական թերթերից մեկի հրապարակումը
19:04
16 Մարտի 2009

ՀՀ պաշտպանության նախարարությունը երկուշաբթի տարածած հաղորդագրությունում հանդես եկավ հայկական թերթերից մեկում տեղ գտած հոդվածի հերքումով։

«Ի պատասխան  «Առավոտ» օրաթերթի` ս.թ. մարտի 11-ի համարում տեղ գտած «Ջոկատի հրամանատարից մուրացկան» խորագրով հրապարակման, ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ վերոնշյալ հրապարակման առնչությամբ կատարված լրագրողական հետաքննության արդյունքում պարզվել է, որ հոդվածում ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը»,- հաղորդում է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը։

«Առավոտ» օրաթերթի հոդվածում խոսվում է ղարաբաղյան պատերազմի իբր մասնակից Ալբերտ Վարդանյանի մասին, ով ռազմական գործողություններում  վնասցածքներ է ստացել  և հաշմանդամության երկրորդ խումբ ունի, ում դուստրը ողնաշարի վնասվածքով տևական ժամանակ գտնվում է հիվանդանոցում։ Հոդվածի հեղինակի խոսքերով, Վարդանյանը զբաղվում է մուրացկանությամբ և իր դստերը Մոսկվա բուժման ուղարկելու միջոցներ չունի։

«Իրականացված աշխատանքի արդյունքում քաղաքացի Ալբերտ Վարդանի Վարդանյանը ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊՆ ԶՍՊ վարչություններում, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումներում, Աֆղանական պատերազմի վետերանների միությունում, նույնիսկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում որպես հաշմանդամ հաշվառված չէ և հաշմանդամության որևէ թոշակ չի ստանում»,- ասվում է Պաշտպանութայն նախարարության հաղորդագրությունում։
 
Ինչպես ասվում է մամուլի հաղորդագրությունում, Վարդանյանը հրավիրվել է ՊՆ ԶՍՊ վարչություն և իր հայտարարության համաձայն նշել, որ հոդվածում նախանշված որոշ փաստեր չեն համապատասխանում իրականությանը, որ ինքը երբևէ ջոկատի հրամանատար չի եղել, չունի «ավագ լեյտենանտ» զինվորական կոչում, ինչպես նաև չունի հաշմանդամության սահմանված որևէ կարգ, սակայն, իր պնդմամբ, «Մեծն Տիգրան» ջոկատի կազմում մասնակցել է մարտական գործողությունների և 1993թ.-ին վիրավորվել Ֆիզուլիում (հրազենային վիրավորում որովայնի շրջանում):

Այս առթիվ «Մեծն Տիգրան»  հասարակական կազմակերպության փոխնախագահ Վլադիմիր Փայլակի Առաքելյանի (Վովա) մասնակցությամբ կատարված առերեսման ժամանակ պարզվել է, որ Ա.Վարդանյանը վերոնշյալ ստորաբաժանման կազմում երբևէ չի եղել և չի մասնակցել որևէ մարտական գործողության:

 

Ինչ վերաբերում է ավտովթարի հետևանքով ողնաշարի կոտրվածքով Երևանի թիվ 3 մանկական հիվանդանոցում գտնվող նրա դստերը` Քրիստիկ Վարդանյանին, ապա հարկ է նշել, որ ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության աշխատակցի կողմից կատարված որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ այդպիսի հիվանդ նշված հաստատությունում չկա:

«Ելնելով վերոգրյալից, կարելի է փաստել, որ քաղաքացի Ալբերտ Վարդանյանի` «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցը զուրկ է ճշմարտությունից և համարվում է ՀՀ զինված ուժերը վարկաբեկելու անհաջող փորձ, իսկ վերջինս` խաբեբա, ով արատավորում է հայ զինվորականի պատիվն ու անունը, նաև` համազգեստը»,- ասված է ՊՆ հաղորդարգրության մեջ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։