486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության ճանաչմանը պետք է հաջորդի պատասխանատվության հարցը. ՀՅԴ
18:37
16 Մարտի 2009

Օսմանյան կայսրությունում Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության ճանաչմանը պետք է հաջորդի այդ երկրի պատասխանատվության հարցը, կարծում է ՀՅԴ քաղաքական հարցերով հայ դատի Կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

«Թուրքիան ու աշխարհը պետք է հասկանան, որ ճանաչման փաստով գործընթացը չի ավարտվի, այլ կսկսվի»,- երկուշաբթի Մանոյանը հայտարարեց լրագրողներին Մամուլի ազգային ակումբում։ Նա ընդգծեց, որ միջազգային հանրության կողմից ցեղասպանության ճանաչումից զատ կարևոր է, որ ցեղասպանությունը ճանաչի թուրք հասարակությունը։    

Նրա կարծիքով, այս հարցում արդեն կա որոշակի շարժ, մասնավորպես, թուրք մտավորականների կողմից կազմակերպված արշավը՝ Ցեղասպանության համար հրապարակավ ներողություն հայցելու կոչով, որի ընթացքում հավաքվել էր ավելի քան 30 հազար ստորագրություն։    

Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության համար հրապարակավ ներողություն խնդրելու կոչով արշավը՝ կազմակերպված թուրք գիտնակնների և քաղաքագետների կողմից, որը ոչ միանշանակ արձագանք էր առաջ բերել Թուրքիայում, սկսվել էր 2008 թ.-ի դեկտեմբերի կեսերին։  

2008թ. դեկտեմբերի կեսերին Թուրքիայի մտավորականության շուրջ 200 ներկայացուցիչ www.ozurdiliyoruz.com կայքում հրապարակեցին համատեղ մի հայտարարություն, որում կոչ արեցին վերացնել բազմամյա անարդարությունը՝ կապված պաշտոնական Անկարայի հետ, որը հրաժարվում է ընդունել 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում (որի իրավահաջորդը ժամանակակից Թուրքիան է) տեղի ունեցած ողբերգական դեպքերը, որոնց ժամանակ սպանվել է շուրջ 1,5 միլիոն հայ:

Բացի այդ, Մանոյանը նշեց, որ Թուրքիայում սկսել են հրատարակվել գիտական աշխատություններ և պատմական փաստաթղթեր, որոնցում հիշատակվում է ցեղասպանության փաստը։ Որպես օրինակ նա բերեց 1915 թ.-ին հայերի ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի՝ Օսմանյան կայսրության ներքին գործերի նախկին նախարար Թալեաթ փաշայի 2008 թ.-ի դեկտեմբերին հրատարակված «Սև տետրը»։ Այս փաստաթղթում հաստատվում է 1916-1917 թթ.-ին Օսմանյան կայսրությունում ապրող 900 հազար հայերի անհետացման փաստը։   

Նա ավելացրեց, որ լրագրողը, ում Թալեաթ փաշայի մահից հետո իր կինը փոխանցել է տետրը, 80-ական թթ.-ից սպասում էր հարմար պահի այն հրապարակելու համար։ Մանոյանը նաև նշեց, որ թուրք հասարակությանը Թուրքիայի պատմության փաստերի հետ ծանոթացնելու համար պետք է ավելի լայնորեն օգտագործել ժամանակակից հեռահաղորդակցական համակարգերի հնարավորությունները։   

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: