484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի քաղաքապետի ընտրությունները կլինեն 2008 թվականի ընտրությունների երկրորդ ռաունդը. ընդդիմադիր ՀԱԿ
17:43
16 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետի ընտրությունները կլինեն 2008 թվականի ընտրությունների երկրորդ ռաունդը, երկուշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը։

«Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունը Երևանի քաղաքապետի ընտրություններին իր մեջ ուղերձ է կրում ողջ հայ ժողովրդի համար։ Հաղթանակը մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնի ընտրություններում կնշանակի համազգային շարժման հաղթանակը՝ հաշվի առնելով Երևանի հսկայական դերը Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում»,- ասաց Զուրաբյանը։

Երկուշաբթի պարզ դարձավ, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կմասնակցի Երևանի քաղաքապետի ընտրություններին՝ գլխավորելով Հայ ազգային կոնգրեսի ընտրացուցակը։

Նման որոշումն ընդունվեց կիրակի Հայ ազգային կոնգրեսի Քաղաքական խորհրդի և Կենտրոնական գրասենյակի՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ կայացած համատեղ նիստում։

Զուրաբյանի խոսքերով, հաղթանակը պայմաններ կստեղծի հանրապետությունում ավելի նպաստավոր դիրքերից ժողովրդավարության հաստատման պայքարի համար։

«ՀԱԿ-ը պայքարի է դուրս եկել ոչ թե առանձին թեկնածուների և կուսակցական ցուցակների, այլ համակարգի դեմ։ Մայրաքաղաքից է սկսվելու ողջ Հայաստանում ժողովրդավարական համակարգի հաստատման համար տարվող պայքարը»,- նշեց ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգողը։

Զուրաբյանը նշեց նաև, որ ՀԱԿ ցուցակում երկրորդը Ստեփան Դեմիրճյանն է՝ Հայաստանի Ժողովրդական ըննդիմադիր կուսակցության (ՀԺԿ) առաջնորդը։

Մայիսի 31-ին տեղի կունենա Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները: «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամներից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի 50%՝ գումարած մեկ ձայն:

Հայաստանում փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներով հաղթանակ տարավ այն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը։ Սարգսյանը հաղթեց հենց առաջին փուլում՝ ստանալով ձայների 52,82 տոկոսը: Երկրորդ տեղում էր արմատական ընդդիմության առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով ստացավ 21,5% ձայն։

Ընտրություններից դժգոհ ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների «տաք» ելույթները հանգեցրեցին ողբալի հետևանքների։ Մարտի 1-ին Երևանում անկարգություններ բռնկվեցին, որոնք ուղեկցվեցին թալանով, ավերումներով ու ավազակությամբ, որոնց հետևանքով զոհվեց տասը մարդ, այդ թվում՝ իրավապահ մարմինների աշխատակիցներ, ավելի քան 200 մարդ վիրավորվեց։ Տեղի ունեցած անկարգությունների առնչությամբ մարտի 1-20-ը Երևանում արտակարգ դրություն մտցվեց: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: