478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
Դատարանը մերժել է մեղադրյալ Սասուն Միքայելյանի՝ փաստաբանից հրաժարվելու միջնորդությունը
17:34
16 Մարտի 2009

Դատարանը երկուշաբթի հերթական նիստի ժամանակ մերժել է «յոթի գործով» մեղադրյալներից մեկի՝ ՀՀ Աժ պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ փաստաբան Հովիկ Արսենյանի ծառայություններից հրաժարվելու միջնորդությունը։

Նիստի ընթացքում դատավոր Մնացական Մարտիրոսյանը ընթերցեց նիստին բացակա Արսենյանի պաշտպանյալ Միքայելյանի կողմից Արսենյանի բացարկի մասին արված հայտարարությունը, որում մասնավորապես, ասվում էր, որ մեղադրյալն առանց որևէ բացատրության հրաժարվում է պաշտպանությունից։

Իր հերթին դատախազ Կորյուն Փիլոյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ բոլոր մեղադրյալների նկատամամբ, բացառությամբ Շանթ Հարությունյանի, հավաքական պաշտպանություն է իրականացվում։

Բացի այդ, Փիլոյանի խոսքերով, փաստաբան Արսենյանն անհիմն կերպով չի ներկայացել դատական նիստին գործընթացը ձգձգելու նպատակով։ «Միքայելյանի փաստաբանի ներկայացրած հայտարարության առնչությամբ դատարանը դեռ ոչ մի որոշում չի կայացրել, իսկ Արսենյանն արդեն չի ներկայացել դատական նիստին»,- հայտարարեց Փիլոյանը։  

Դատարանը մերժեց մեղադրյալ Միքայելյանի միջնորդությունը և երկուսուկես ժամվա ընդմիջում հայտարարեց, որից հետո ենթադրվում է, որ նիստը կշարունակվեր Հովիկ Արսենյանի ներկայությամբ։ Իր հերթին մեղադրյալ Հակոբ Հակոբյանի փաստաբան Մելանիա Առուստամյանը լրագրողներին ասաց, որ դատարանի կողմից Միքայլեյանի միջնորդության մերժումը ոչ միայն մեղադրայլի, այլև փաստաբանի իրավունքների ուղղակի խախտում է։  

Առուստամյանը նաև նշեց, որ դատական նիստի ամենօրյա տեղափոխումը դժվարացնում է փաստաբանների աշխատանքը՝ թույլ չտալով նրանց ժամանակի պակասության պատճառով լիարժեք կերպով պատրաստվել դատական նիստերին։

Միասնական գործի շրջանակներում քննվում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի, Աբովյան քաղաքի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի և Շանթ Հարությունյանի դեմ մեղադրանքները, որոնք, մասնավորապես, մեղադրվում են սպանությամբ զուգորդված զանգվածային անկարգությունների կազմակերպման և մասնակցության, իշխանության բռնազավթման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, զենքի անօրինական ձեռքբերման և կրելու մեջ։ Հետո դատարանի որոշմամբ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության ուղարկված Շանթ Հարությունյանի նկատմամբ դատավարությունը դադարեցվեց։ 

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ: Մարտի 1-2-ին բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել ավելի քան 200-ը։--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: