486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ Հանրային խորհուրդը կարող է շեղել բնակչության ուշադրությունը սոցիալական խնդիրներից. փորձագետ
17:10
16 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Հանրային խորհուրդը բնակչության ուշադրությունը սոցիալական խնդիրներից շեղելու նպատակ ունի, երկուշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց գրող, քաղաքական տեսաբան Տիգրան Պասկևիչյանը։

«Հասարակական խորհուրդը ստեղծված է հետևյալ տրամաբանությամբ «անել ամեն բան ոչինչ չանելու համար»։ Խորհրդի գլխավոր նպատակը հասարակությանն ու իշխանությանը մերձեցնելն է, բայց ինչպես կարելի է մոտենալ իշխանությանը, եթե հասարակությունը գիտի, որ իշխանությունը կեղծել է ընտրողների ձայները ընտրություններում։ Հասարակությունը կարող է մտերմանալ իշխանության հետ միայն դրա օրինական և բաց լինելու դեպքում»,- ասաց Պասկևիչյանը։  

Նրա կարծիքով մեր հասարակության գլխավոր խնդիրը այլընտրանքային ԶԼՄ-ների բացակայությունն է։ 

Պասկևիչյանը Հանրային խորհրդի գլխավոր խնդիրը տեսնում է այլընտրանքային տեղեկատվության և ժողովրդի տեսակետի հաղորդման համար հնարավորությունների ստեղծման մեջ, սակայն, կարծում է, որ խորհուրդն այդ հարցը չի կարող լուծել։

Իր հերթին, հրապարակախոս, հեռուստահաղորդավար Արծրուն Պեպանյանը առարկեց՝ ասելով, որ նորմալ երկրում նման կազմակերպությունն ավելորդ կլիներ, բայց մեր երկրում Հանրային խորհուրդն անհրաժեշտություն է։

«Ամենաանարդյունավետ պետական կառույցը Ազգային ժողովն է, այս առնչությամբ Հանրային խորհուրդը կարող է խորհրդարանի լուրջ փոխարինողը լինել»,- ասաց Պեպանյանը։  

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 11-ին կարգադրություն էր ստորագրել Հանրային խորհրդի կանոնադրությունը հաստատելու և Հանրային խորհրդի 36 անդամներից 12-ի նշանակման մասին: Հանրային խորհրդի կանոնադրության համաձայն, կառույցի 36 անդամներից 12-ին նշանակում է նախագահը, 12-ն ընտրվում են Խորհրդի՝ նախագահի կողմից նշանակված անդամների կողմից երեսնօրյա ժամկետում, վերջին 12 անդամներն ընտրվում են խորհրդի գործող անդամների կողմից նույնպես երեսնօրյա ժամկետում։

Խորհրդի անդամները առաջնահերթային խնդրի դերում տեսնում են հանդուրժողականության մթնոլորտի, համաձայնության և ներդաշնակության ձևավորումը, իշխանության և հասարակության երկխոսության ակտիվացումը, ընդունվող որոշումների հասարակական փորձաքննությունը։ --0--  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: