486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-10
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանկոֆոնիայի օրեր կկազմակերպվեն Հայաստանում
16:37
16 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մարտի 19-31-ը Հայաստանում կկայանան Ֆրանկոֆոնիայի օրերը, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության ԱԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հաղորդագրության համաձայն, Հայաստանի Հանրապետության` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն ասոցացված անդամ դառնալու առթիվ հանրությանը կներկայացվի ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումների լայնածավալ ծրագիր:

Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում տեղի են ունենալու ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի հովանու ներքո:

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի բացումը կիրականացվի ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից տրվող պաշտոնական ընդունելությամբ:

Մարտի 22-ին և 23-ին համերգներով համապատասխանաբար հանդես կգան աշխարհահռչակ երգիչ Գարուն (GAROU) (Կանադա-Քվեբեկ) և ջազմեն Անդրե Մանուկյանը (Ֆրանսիա):

Մարտի 19-25-ը կիրականացվի Հեքիաթի փառատոն՝ ֆրանսիացի, շվեյցարացի, բելգիացի և հայ հեքիաթասացների մասնակցությամբ, մարտի 20-21-ին կկազմակերպվեն շվեյցարացի գրող Կորին Բիլլի հիշատակին նվիրված ընթերցանության երեկոներ:

Հանրային հեռուստաընկերությունը և «Արարատ» մշակութային ալիքը հեռուստադիտողներին կներկայացնեն ֆրանսիական կինոյի շաբաթ, իսկ մարտի 22-ին «Երկու աստղ» երաժշտական հաղորդումը կնվիրվի ֆրանկոֆոնիային:

Մարտի 21-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանը կկազմակերպի Ֆրանկոֆոն գովազդի օր: Մարտի 30-31-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տեղի կունենա «Տիեզերքի լեզվաբանական հայելին» թեմայով գիտաժողով:

Հայաստանի բուհերում և դպրոցներում «Եկեք գնանք Ֆրանսիա» խորագրով ֆրանսերենի մրցույթի մեկնարկի առթիվ մարտի 25-ին տեղի կունենա Ֆրեդ Նևչերհիլյանի համերգը (Ֆրանսիա):

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերը կազմակերպվել են ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության,  Հայաստանում Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Բելգիայի և Ռումինիայի դեսպանությունների համատեղ ջանքերով: Միջոցառումների իրականացմանը մասնակցել են նաև Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանը, Ալիանս Ֆրանսեզ կազմակերպությունը և «Բլաք Բան» ընկերությունը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: