478.04
+0.15
564.85
-3.12
8.3
-0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը չպետք է Թուրքիայի հետ այնպիսի համաձայնագիր ստորագրի, որը սահմանափակի նրա գործողությունների ազատությունը. ՀՅԴ
16:04
16 Մարտի 2009

Հայաստանը չպետք է Թուրքիայի հետ այնպիսի համաձայնագիր ստորագրի, որը հետագայում սահմանափակի նրա գործողությունների ազատությունը կամ կասկածի տակ դնի Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին տեղի ունեցած Ցեղասպանության փաստը, երկուշաբթի հայտարարեց Հայ Հեղափոխական Դաշնակցության քաղաքական հարցերով Հայ Դատի կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

Նրա խոսքերով, Հայաստանը պետք է ավելի կոշտ դիրքորոշում զբաղեցնի Թուրքիայի հետ բանակցություններում, քանի որ այդ երկիրը ներկայում ինքն է շահագրգռված հարաբերությունների բարելավումով։ Մանոյանի կարծիքով, հարաբերությունների բարելավման միջոցով Թուրքիան ձգտում է հասնել երկու նպատակի՝ տարածաշրջանում արտաքին քաղաքականության ակտիվացման և Հայոց ցեղասպանության հետագա միջազգային ճանաչման կասեցման։

Նա նշեց, որ Հարավային Օսեթիայում 2008թ. օգոստոսյան դեպքերից հետո Թուրքիան որոշեց ակտիվացնել իր քաղաքանությունը տարածաշրջանում և գիտակցեց, որ դա հնարավոր է միայն Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման պայմանով, ինչը որոշ առումով թելադրվում է նաև արտաքին աշխարհի կողմից։

«Եթե օգոստոսյան պատերազմից առաջ Արևմուտքը ճնշում էր գործադրում Թուրքիայի վրա, որպեսզի նա բարելավի հարաբերությունները Հայաստանի հետ, ապա այդ դեպքերից հետո Թուրքիան ինքը սկսեց բարելավման գործընթացը»,- ընդգծեց Մանոյանը։

Ըստ նրա, առկա են բոլոր նախադրյալները, որ արդեն 2009 թվականին բացվի հայ-թուրքական սահմանը։ Սակայն Մանոյանը նշեց, որ սահմանի բացումը ոչ միայն դրական ազդեցություն կունենա հայկական տնտեսության վրա, այլ նաև վտանգի տակ կդնի թուրքական տնտեսական ընդարձակումը։ 

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը փակվել է 1993թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար երեք նախապայման է առաջադրում՝ ղարաբաղյան հակամարտության լուծում Ադրբեջանի օգտին, Հայաստանի կողմից Թուրքիայի հետ գործող սահմանների ճանաչում և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարում։

Հարաբերություններում փոփոխություններ սկսվեցին 2008թ. սեպտեմբերի 6-ին, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան ժամանեց Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը՝ դիտելու 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը:  Այս այցը «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը ստացավ և լայնորեն լուսաբանվեց համաշխարհային մամուլում: Հանդիպման ընթացքում երկու երկրի ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունները շտկելու հնարավորությունները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:20
26 Սեպտեմբերի 2017
Մեծ Բրիտանիայի եվրահարցերով պետնախարարը կժամանի Երևան
Մեծ Բրիտանիայի` Ամերիկայի և Եվրոպական հարցերով պետնախարար Ալան Դունկանը սեպտեմբերի 26–28–ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հրավերով կժամանի Երևան։
11:21
26 Սեպտեմբերի 2017
Իրաքյան Քուրդիստանում քաղաքացիների 93%-ն «այո» է ասել անկախացմանը
Նախօրեին անկախության հարցով հանրաքվե է անցկացվել Իրաքյան Քուրդիստանում։
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան: