483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ երիտասարդ նկարիչները հավաքվել են «ՄԱՐՍ-ի դաշտում»
15:56
16 Մարտի 2009

Մոսկվայում ԱՊՀ անդամ-պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հովանու ներքո անցկացվում է «ՄԱՐՍ-ի դաշտ-Համագործակցություն» միջազգային երիտասարդական գեղարվեստական նախագիծը, որի մասնակցիներն են երիտասարդ նկարիչներ Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից և Ուկրաինայից։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ԱՊՀ անդամ-պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամուլի քարտուղարը, «ՄԱՐՍ-ի դաշտ» ամենամյա նախագիծն ուղղված է երիտասարդ, տաղանդավոր ժամանակակից նկարիչներ փնտրելուն և աջակցելուն, ինչպես նաև արդիական արվեստի հրապարակի ստեղծմանն ու զարգացմանը, որտեղ տաղանդները Համագործակցության երկրներից կարող են ներկայացնել ու իրականացնել իրենց ստեղծագործական մտքերն ու գաղափարները։   

Միջոցառման անցկացման ժամանակ ծրագրվում է կազմակերպել ԱՊՀ երկրների երիտասարդ նկարիչների ցուցահանդես, ինչպես նաև Մոսկվայում նկարիչների հանդիպման ժամանակ ստեղծված համատեղ նախագիծ։ Բացի այդ, կկայանան վարպետության դասընթացներ, սեմինարներ և կլոր սեղաններ։  
 
«Նախագիծը «կադրերի ստեղծման» յուրօրկնակ ֆաբրիկա է և ուղղված է երիտասարդ նկարիչների կողմից ժամանակակից արվեստի լեզվի յուրացմանը։ Նախագծի ավարտին մենք կշարունակենք նկարիչների հետ հետագա աշխատանքը, հատկապես կերաշխավորենք նախագծի մասնակից հեղինակների անհատական ցուցահանդեսները Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում և արտասահմանում՝ նկարիչներին ներկայացնելով ռուսական և արտասահամնյան փառատոներում և ֆորումներում»,- ասում են միջոցառման կազմակերպիչները «ՄԱՐՍ» Ժամանակակից արվեստի կենտրոնից։

«Այն նախագծերի սատարումը, որոնց մասնակիցները Համագործակցության երկրների երիտասարդ սերնդի ներկայացուցիչներն են, առաջնահերթային են ՀՀՄՀ համար»։ Այսպիսի նախագծերի իրականացումը հատկապես կարևոր է այս տարի, որը ԱՊՀ-ում Երիտասարդության տարի է հայտարարված»,- ասաց ՀՀՄՀ գործադիր տնօրենի պաշտոնակատար Տատյանա Բուբնովան։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: