484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+6
Եղանակը Երևանում
Հայ
Օբաման կկատարի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ իր խոստումը, կարծում է Դաշնակցություն կուսակցությունը
14:59
16 Մարտի 2009
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կճանաչի Օսմանյան կայսրությունում 1915 թ.-ի տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, երկուշաբթի հայտարարեց Հայ Հեղափոխական Դաշնակցության քաղաքական հարցերով Հայ Դատի կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

«Կուսակցության կարծիքով՝ Օբաման կկատարի իր խոստումը», - Ազգային մամուլի ակումբում հայտարարեց նա լրագրողներին։

Մանոյանը հիմնավորեց կուսակցության դիրքորոշումը նրանով, որ, առաջին հերթին, լինելով դեռևս նախագահի թեկնածու՝ Բարաք Օբաման մի քանի անգամ հաստատել է ԱՄՆ հայկական համայնքին տված՝ ցեղասպանությունը ճանաչելու մասին խոստումը։ Երկրորդ, լինելով սենատորներներ՝ և նախագահ Օբաման, և փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցներ էին։

Նրա կարծիքով, ցեղասպանությունը ճանաչելու Սպիտակ տան մտադրության ևս մեկ վկայությունն է այն, որ մարտին Թուրքիա կատարած պետքարտուղարի այցի ժամանակ գրեթե բոլոր մամուլի ասուլիսների ընթացքում անդրադարձ չի կատարվել Ամերիկայի կողմից ցեղասպանության հնարավոր ճանաչման հարցին՝ չնայած ավելի ուշ պետդեպարտամենտը հաստատեց, որ այդ հարցը քննարկվել է թուրքական կողմի հետ։

Մանոյանը նաև նշեց, որ Թուրքիան այժմ փորձում է շանտաժի միջոցով հասնել ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության չճանաչմանը։

Սակայն նա նշեց, որ Ֆրանսիայի օրինակով կարելի է համոզվել, որ Ամերիկայի կողմից ցեղասպանության ճանաչման դեպքում՝ արդեն մի քանի ամիս անց ամերիկաթուրքական հարաբերությունները կրկին կկարգավորվեն։

Մանոյանն ընդգծեց, որ ցեղասպանության ճանաչման համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի իշխանություններն իրենց գործողություններով կամ Թուրքիայի հետ որևէ այլ համաձայնություններով կասկածի տակ չդնեն ցեղասպանության փաստը։

Նա նաև նշեց, որ Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինում նշված է, որ ցեղասպանության ճանաչումը ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլև ազգային անվտանգության հարց է, քանի որ Հայաստանի հարևանն է մի երկիր, որը ոչ միայն ցեղասպանություն է իրականացրել ժողովրդի նկատմամբ, այլև մինչ այժմ հրաժարվում է ընդունել սեփական մեղքը։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: