486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում «ՍԹԱՐ» առևտրային ցանցը բանակցություններ է վարում IFC-ի հետ 2009-2010 թթ.-ին մինչև 8 միլիոն դոլարի վարկ տրամադրելու վերաբերյալ
13:40
16 Մարտի 2009

Հայաստանում «ՍԹԱՐ» առևտրային ցանցը բանակցություններ է վարում միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ՝ 2009-2010 թթ.-ին մինչև 8 միլիոն դոլարի սահմաններում վարկ տրամադրելու վերաբերյալ, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին «ՍԹԱՐ» ընկերության մամուլի ծառայությունից։

Տեղեկատվության համաձայն՝ մոտ ապագայում ցանցը պլանավորում է նաև մատակարարների հետ ծավալել համագործակցություն`  ֆակտորինգի շրջանակներում, որի ծրագիրը գտնվում է արդեն նախագծային փուլում և մոտ ապագայում  կիրականացվի Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) և տեղական բանկերից մեկի համատեղ համագործակցությամբ։

«Ֆակտորինգի առավելություններն ակնհայտ են և անսահման հատկապես մեր մատակարարների համար: Մեզ համար այդ գործոնը շատ կարևոր է», - տեղեկացրել է ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը։

Նրա խոսքերով, այս ծրագրի նպատակն է  մատակարարների ժամանակին վարկավորումը անհամեմատ մատչելի պայմաններով, քան նույնանման բանկային առաջարկները։

Ըստ ընկերության տեղեկատվության՝ 2009 թվականին նախատեսվում է նաև կազմակերպության բաժնետերեր Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկից ստանալ 4.5 մլն. ԱՄՆ դոլարի չափով վարկ, որի միջոցների մի մասը կհատկացվի տեղական բանկերի կարճաժամկետ վարկերը վերաֆինասավորելուն, իսկ մնացած մասը` կապիտալ ներդրումներին:

Բացի այդ, նախորդ շաբաթվա վերջին «ՍԹԱՐ»-ը «HSBC» (Լոնդոն) բանկից ստացավ երկարաժամկետ վարկ 3 մլն. ԱՄՆ դոլարի չափով:

Տեղեկատվության համաձայն՝ միջոցներն առաջնահերթ նպատակաուղղված են լինելու մատակարարների առջև առկա  պարտավորությունների կատարմանը։

Մոտ ապագայում «ՍԹԱՐ»-ը պլանավորում է կազմակերպել մամուլի ասուլիս, որի ընթացքում կներկայացվի կազմակերպության զարգացման պլանները և ֆինանսական ծրագիրը 2009 թվականի համար:

«Սթար»-ը Հայաստանի խոշորագույն առևտրական ցանցերից մեկն է, որում ընդգրկված են 13 սուպերմարկետներ՝ հանրապետության ողջ տարածքում։ 2006 թ.-ի հոկտեմբերից «ՍԹԱՐ» ընկերության բաժնետոմսերի 28,3 տոկոսը պատկանում է Վերառակուցման և զարգացման եվրոպական բանկին, բաժնետոմսերի մյուս մասը պատկանում է Հայաստանի ռեզիդենտին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին: