483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
0
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԳՆ-ն արդեն արտահայտել է իր դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման հարցի վերաբերյալ
12:13
16 Մարտի 2009

ՀՀ արտգործնախարարությունն արդեն բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցի վերաբերյալ, հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ի ԶԼՄ-ների հետ կապի բաժնի ղեկավար Տիգրան Բալայանը։

Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ.  իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի:

Սակայն Հայաստանի և Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանի և Աբդուլա Գյուլի՝ 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին կայացած հանդիպումից հետո, որը կոչվեց «ֆուտբոլային դիվանագիտություն», հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրական տեղաշարժեր նկատվեցին։

«ՀՀ ԱԳՆ-ն արդեն բազմիցս հայտարարել է այդ հարցի շուրջ իր դիրքորոշումը։ Նախարար Էդվարդ Նալբանդյանն այդ մասին խոսել է նաև Փարիզի Միջազգային դիվանագիտական ակադեմիայում», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասել է Բալայանը շաբաթ օրը՝ մեկնաբանելով «Սաբահ» թուրքական թերթի տեղեկատվությունն այն մասին, թե իբրև թե ավարտվել են Հայաստանի և Թուրքիանի միջև՝ հարաբերությունների նորմալացման հարցի վերաբերյալ բանակցությունները։

Ինչպես շաբաթ օրը հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»՝  հղում անելով «Սաբահ» թերթին, երկկողմ հարաբերությունների նորմալացման հարցի շուրջ Թուրքիայի և Հայաստանի դիվանագետների միջև իրականացվող գաղտնի բանակցությունները, որոնք անց են կացվել 2007 թ.-ի սեպտեմբերից Բեռնում (Շվեյցարիա), մոտ են ավարտին։ «Սաբահի» տեղեկատվության համաձայն՝ Բեռնում ձեռք բերված պայմանավորվածությունները նախատեսում են «պաշտոնական բանակցությունների մեկնարկ Անկարայի և Երևանի միջև՝ դիվանագիտական կապերի հաստատման, դեսպանատների բացման, թուրք-հայկական հարաբերությունների նորմալացմանն ուղղված երկկողմ հանձնաժողովի ստեղծման և պատմաբանների կողմից Հայոց ցեղասպանության խնդրի քննարկման, 1921 թ.-ի Ղարսի պայմանագրի քննարկման, ինչպես նաև Հայաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելու հարցի, սահմանների բացման և սահմանային առևտրի հաստատման վերաբերյալ»։

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 11-ին Փարիզի միջազգային դիվանագիտական ակադեմիայում ելույթ ունենալիս Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերությունների հաստատման համատեքստում նշել է, որ Սարգսյանի և Գյուլի միջև Երևանում կայացած բեկումնային հանդիպումը հնարավորություն ընձեռեց բանակցություններ սկսել, որոնք բխում են երկու երկրների ժողովուրդների շահերից և ուղղված են ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, այլև տարածքային կայունության և անվտանգության ապահովման գործում կարևոր ներդրում կատարելուն։

Պատասխանելով Թուրքիայում հնչած կարծիքին այն մասին, որ եթե Վաշինգտոնը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա դա կարող է բացասաբար անդրադառնալ հայ-թուրքական հարաբերությունների վրա՝ նախարարը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարող հարցականի տակ դնել Հայոց ցեղասպանության իրողությունը։ Նալբանդյանի կարծիքով, եթե հայկական ու թուրքական կողմերն ունեն քաղաքական կամք և անկեղծ ձգտում՝ կարգավորել հարաբերությունները, ապա որևիցե հանգամանք չի կարող խանգարել դրան։

1915-1923 թթ-ի հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրված կերպով իրագործվել է երիտթուրքերի կառավարության կողմից։ Զանգվածային ջարդերի ու տեղահանման արդյունքում զոհվել է շուրջ 1,5 մլն մարդ, 350 հազար հայ փախել է Կովկաս ու Եվրոպա--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։