483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+11
Եղանակը Երևանում
Հայ
«Արմավիա» ավիաընկերության ուղևորներն այսուհետ կարող են Երևանից Թբիլիսի հասնել ընդամենը 40 րոպեում
11:08
16 Մարտի 2009

Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը շաբաթ օրն իրականացրեց Երևան-Թբիլիսի-Երևան առաջին կանոնավոր չվերթը։

Երևան-Թբիլիսի-Երևան չվերթի շնորհիվ ավիաընկերության ուղևորները հնարավորություն ստացան տնտեսել ժամանակը. Երևանից Թբիլիսի չվերթի տևողությունը շուրջ 40 րոպե է։ Երևան-Թբիլիսի-Երևան ավիաչվերթի տոմսի արժեքը կազմում է 50 եվրո։ Չվերթն իրականացվում է ամեն օր, օրը երկու անգամ։ Երևան-Թբիլիսի-Երևան առաջին ավիաչվերթի ժամանակ ինքնաթիռում գտնվում էին նաև մի խումբ հայ լրագրողներ։

«Չվերթը հնարավոր դարձավ շնորհիվ այն բանի, որ «Արմավիան» ամեն տարի ընդլայնում է ավիաչվերթների ցանցն ու սեփական ավիապարկը։ Մենք որոշեցինք կանոնավոր չվերթ բացել՝ հաշվի առնելով Երևանից Թբիլիսի և Թբիլիսիից Երևան ուղևորների հոսքի մշտական աճը», - Երևանում լրագրողներին ասել է «Արմավիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանը։

Գլխավոր տնօրենի խոսքերով՝ անցկացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ չվերթը չափազանց մեծ պահանջարկ կունենա, քանի որ շատ քաղաքացիներ Երևան-Թբիլիսի-Երևան ճանապարհն անցնում են մեքենայով, ինչն իրենց ձեռնտու չէ։

Բելլույանը նաև նշել է, որ ավիատոմսերի գները չափազանց ընդունելի են ուղևորների համար։ Ներկայացված տվյալների համաձայն՝ չվերթն իրականացնող և 134 ուղևոր տարողունակությամբ А-319 ինքնաթիռը 80 տոկոսից ավելի ծանրաբեռնվածություն կունենա։

Ինչպես կարծում է ավիաընկերության գլխավոր տնօրենը, Երևան-Թբիլիսի-Երևան չվերթը շահավետ է նաև նրանով, որ թույլ է տալիս Վրաստանի ուղևորներին ժամանակ տնտեսել Մոսկվա մեկնելիս։

«Ամեն օր Երևանից Մոսկվա իրականացվում է նվազագույնը չորս չվերթ, և ժամանակացույցն այնպիսին է, որ Թբիլիսիից Երևան ժամանած ուղևորը մի քանի ժամ չի սպասի, ինչպես այլ քաղաքներում, նա կժամանի Երևան և գրեթե 40 րոպեից կմեկնի Մոսկվա կամ այլ քաղաքներ», - ասել է նա։

«Արմավիա» ավիաընկերության վրացական գործընկեր «Arizenna» ընկերության նախագահ Թոմազ Գայիաշվիլու խոսքերով՝ չվերթը չափազանց հարմար է ուղևորների՝ հատկապես գործարարների համար, որը թույլ է տալիս տնտեսել ժամանակը։

«Մենք համատեղ ուժերով գործարկեցինք այս չվերթն ու հպարտ ենք դրանով։ Թբիլիսի-Երևան չվերթը շատ մեծ պահանջարկ կունենա, քանի որ շատ ուղևորներ հարցնում էին մեզ, թե ինչու երկու քաղաքների միջև օդային կապ չկա», - Թբիլիսիում լրագրողներին ասել է Գայիաշվիլին։

«Արմավիա» ավիաընկերությունը հայկական ավիացիոն շուկայի առաջատարն է։ Ընկերությունը հիմնադրվել է 1996 թ.-ին, հիմնադիրներն են «Ավիաֆին» ԲԲԸ-ն և «Միկա Արմենիա Թրեյդինգ» ԲԲԸ-ն։ 2005 թ.-ի հունիսից ավիաընկերության բաժնետոմսերի 100 տոկոսանոց սեփականատերն է MIKA Armenia Trading ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը։ 

Այսօր ավիաընկերությունը իր հաճախորդներին առաջարկում է Հայաստանում խոշորագույն չվերթերի ցանցը դեպի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Եվրոպայի քաղաքներ։

Այսօրվա դրությամբ «Արմավիայի» օդանավերի պարկում կան երկուական Airbus 319 և Airbus 320, մեկական Boeing 737-300, Як-42, Ту-134 և Ил-86.—0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։