480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+32
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կողմնակից չէ երկարատև ժամանակահատվածում պրոտեկցիոնիստական քաղաքականությանը. վարչապետ
10:49
16 Մարտի 2009

Պրոտեկցիոնիզմը երկարատև ժամանակահատվածում, անշուշտ, վտանգավոր իրողություն է, և այդ իմաստով Հայաստանի կառավարությունը պրոտեկցիոնիստական քաղաքականության կողմնակից չէ, ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Պրոտեկցիոնիզմի բացասական հետևանքների մասին բազմաթիվ գրքեր են գրվել և բազմաթիվ հետազոտություններ անցկացվել, որոնք ապացուցում են, որ պրոտեկցիոնիզմը երկարատև ժամանակահատվածում բացասական է անդրադառնում տնտեսության վրա։ Տնտեսությունը կորցնում է մրցունակությունը, առաջանում են նաև այլ բազմաթիվ շեղումներ», - ասել է նա հայկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ։

Սարգսյանի խոսքերով, հայկական իշխանությունների քաղաքականության նպատակն է աջակցել տեղական արտադրողներին այն ժամանակավոր դժվարությունների հաղթահարման գործում, որոնք այսօր ձևավորվել են օբյեկտիվ պատճառներով, ինչպես նաև հնարավորություն ընձեռել նրանց ոտքի կանգնել, որպեսզի ապագայում, երբ համաշխարհային տնտեսությունը թևակոխի զարգացման փուլը, նրանք կարողանան դուրս գալ այդ նոր մակարդակի վրա՝ հաղթահարելով այդ դժվարությունները։

«Ամեն դեպքում ցանկալի է նման միջոցառումները հասցնել նվազագույնի, քանի որ դրանք նորմալ պայմաններում շուկայական շեղումներ են առաջացնում։ Եթե դուք օգնում ենք մեկ ձեռնարկությանը, ապա նրա մրցակիցը պահանջում է, որպեսզի նույնատիպ մոտեցում ցուցաբերվի նաև իր նկատմամբ», - պարզաբանել է նա։

Նշելով, որ պետությունն այդ դեպքում հայտնվում է շատ ծանր իրավիճակում՝ վարչապետն ասել է, որ նման միջամտությունները պետք է ժամանակավոր բնույթ կրեն։

«Մենք հայտարարում ենք, որ սա պրոտեկցիոնիզմ չէ, այլ ժամանակավոր աջակցություն՝ այս դժվարին օրերը համատեղ հաղթահարելու նպատակով», - եզրափակել է նա։

Ավելի վաղ Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը հայտարարել էր, որ ՀԲ-ն ճիշտ է համարում Հայաստանի կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը, սակայն սկեպտիկորեն է մոտենում պրոտեկցիոնիստական քաղաքականության հետ կապված միջոցառումներին, քանի որ մեծ եկամուտներ ունեցող երկրներում տեղական արտադրողների աջակցությանն ուղղված միջոցառումները, ըստ էության, ձգձգում են համաշխարհային տնտեսության վերականգնումը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: