478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+32
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Բելառուսի նախագահները երկկողմ գործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր են քննարկել
10:20
16 Մարտի 2009

Հայաստանի և Բելառուսի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ալեքսանդր Լուկաշենկոն մարտի 13-ին կայացած հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Ինչպես հաղորդվում է մամուլի հաղորդագրության մեջ, ՀՀ նախագահը ողջունել է Բելառուսի իր գործընկերոջը և նշել, որ հայերն ու բելառուսները երկար տարիներ ապրել են նույն պետության մեջ, իսկ անկախություն ձեռք բերելուց հետո մաս են կազմել միևնույն անվտանգության համակարգի՝ անդամակցելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն (ՀԱՊԿ), ինչն առանձնակի նշանակություն է տալիս երկկողմ հարաբերություններին:

Սերժ Սարգսյանը միաժամանակ ասել է, որ կան որոշ հարցեր, որոնց քննարկումն ավելի արդյունավետ կարող է լինել առաջին դեմքերի մակարդակով՝ հատկապես ներկա միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ տնտեսական հարաբերությունները դրական ազդակների կարիք ունեն, և երկու երկրներում մեծ ջանքեր են գործադրվում ճգնաժամի հետևանքները մեղմելու համար:

Ալեքսանդր Լուկաշենկոն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ժամանել է բարեկամ երկիր։

Նրա խոսքով, Բելառուսը և Հայաստանը շատ սերտ գործընկերներ են և չունեն բանակցությունների համար փակ թեմաներ՝ սկսած ռազմաքաղաքական համագործակցությունից վերջացրած տնտեսական, ֆինանսական, առևտրի խնդիրներով:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես, անդրադարձել առևտրատնտեսական կապերի ակտիվացմանը, միջազգային կառույցների շրջանակում սերտ գործակցությանը:

Երկու նախագահներն էլ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում մեծ դեր են վերապահել նաև բելառուսահայ համայնքին, որը Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքով՝ լիովին ինտեգրված է երկրի կյանքում:

Հայաստանի և Բելառուսի նախագահները մտքեր են փոխանակել նաև միջազգային հրատապ թեմաների վերաբերյալ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: