478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+28
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի պետհամալսարանը դատապարտում է «Միասին» շարժման կազմակերպած ակցիան
19:52
13 Մարտի 2009

Երևանի պետական համալսարանը դատապարտում է «Միասին» շարժման կողմից հայկական բուհերում կաշառակերության դեմ կազմակերպած ակցիան։

Այս մասին ասվում է ուրբաթ ԵՊՀ կայքում տեղադրված պաշտոնական հայտարարությունում, որի տակ ստորագրել է ԵՊՀ 20 դասախոս։

Մարտի 11-ի առավոտյան երևանյան բուհերից մեկի պատերին, կանգառներում և Երևանի կենտրոնի այլ բազմամարդ վայրերում փակցվել են պաստառներ՝ ավելի քան տասնյակ դասախոսների լուսանկարներով, որոնց «Միասին» շարժումը մեղադրում է կաշառակերության մեջ։

«Երբ կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ ձեռնարկվում են անհեռանկարային, մակերեսային քայլեր, ապա վտանգի է ենթարկվում կրթական համակարգը, խախտվում են ազգային միաբանության հիմքերը, պետության և պետականության իրավական և բարոյական հիմքերը»,- ասվում է հայտարարությունում։

Հայտարարության հմաձայն, ակցիայի մասնակիցները, հրաժարվելով կոռուպցիայի դեմ պայքարի իրավական մեթոդներից և օգտագործելով «սև PR-ի շահարկումների տեխնոլոգիաները», արհամարհում են քաղաքակրթության իրավական հիմքերը, մասնավորապես, անմեղության կանխավարկածը, վարկաբեկում են ազգային և համամարդկային արժեքները։

«Երևանի պետական համալսարանը պայքարել և պայքարում է ազգային ինքնության խախտմանն ուղղված ցանկացած երևույթի դեմ՝ ակնկալելով բնակչության լայն շերտերի աջակցությունը և պետական մարմիններից պետական մոտեցում պետական համալսարանի նկատմամբ»,- ասվում է հայտարարությունում։

«Միասին» երիտասարդական շարժումը ստեղծվել է 2008թ. փետրվարին: Այն քաղաքական շարժում չէ և չի ֆինանսավորվում որևէ քաղաքական ուժի և կուսակցության կողմից: «Միասին» շարժման անդամեր են տարբեր քաղաքական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև անկուսակցական երիտասարդությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։