+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը Վիեննայում մասնակցել է ռադիոլոգիայի եվրոպական կոնգրեսին
19:41
13 Մարտի 2009

ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակությունը նախարար` Հարություն Քուշկյանի գլխավորությամբ, մասնակցել է մարտի 6-10-ը Վիեննայում կայացած ռադիոլոգիայի 21-րդ եվրոպական կոնգրեսին, ասվում է հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ։

Կոնգրեսը կազմակերպվում է ամեն տարի Ռադիոլոգիայի եվրոպական միության կողմից: Այն ռադիոլոգիայի բնագավառում աշխարհի խոշորագույն ֆորումն է, որին մասնակցում էին ռադիոլոգիական սարքավորումներ, հարակից սարքեր և պարագաներ արտադրող թվով 630 ընկերություններ, և Եվրոպայի, Ասիայի, Մերձավոր արևելքի տասնյակ երկրների առողջապահության ներկայացուցիչներ։

Կոնգրեսին մասնակցել են նաև բժիշկ-մասնագետներ, ինչպես նաև գիտահետազոտական հաստատություններ, որոնք ներկայացնում էին ռադիոլոգիայի բնագավառում համաշխարհային առաջավոր փորձը և նորագույն տեխնոլոգիաների հիման վրա ստեղծված նոր սարքավորումները և հետազոտման մեթոդները:

Հայկական պատվիրակությունը` ՀՀ առողջապահության նախարարի գլխավորությամբ, մասնակցել է լիագումար նիստերին, ինչպես նաև բազմաթիվ հանդիպումներ ունեցել ցուցահանդեսին մասնակից ընկերությունների հետ` նպատակ ունենալով Հայաստանի առողջապահական հաստատությունների համար նորագույն սարքավորումների ձեռքբերման համար հետազոտել հիշյալ ընկերությունների կողմից ներկայացվող արտադրանքը:

Կոնգրեսի ընթացքում պատվիրակության կողմից ձեռք են բերվել բազմաթիվ կատալոգներ, ծանուցողական նյութեր, որոնք մանրամասն տեղեկություններ են պարունակում ընկերությունների արտադրանքի, ինչպես նաև դրանց կիրառման վերաբերյալ:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: