484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսական «ԲետԷլՏրանս» ընկերությունը մտադիր է համագործակցել Հարավկովկասյան երկաթուղու և Հրազդանի ցեմենտի գործարանի հետ
19:12
13 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկության «ԲետԷլՏրանս» ռուսական ընկերությունը քննարկում է համագործակցության հեռանկարները «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵՈՒ) ՓԲԸ-ի և Հրազդանի ցեմենտի գործարանի հետ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀԿԵՈՒ մամուլի ծառայությունից։

Հաղորդարգրության համաձայն, մարտի 13-ին  տեղի ունեցած «ԲետԷլՏրանս» ԲԲԸ ներկայացուցիչների՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կատարած այցի ընթացքում քննարկվեցին երկու ընկերությունների միջև համագործակցության հիմնական ուղղությունները, այդ թվում երկաթբետոնե արտադրանքի /կոճեր, չորսուներ և այլն/ առաքման հարցը Ռուսաստանից ՀԿԵՈՒ։

2008 թվականին «ՌԵՈՒ» ԲԲԸ դուստր ձեռնարկություն դարձած «ԲետԷլՏրանս» ԲԲԸ–ն մասնագիտանում է երկաթբետոնե կոճերի արտադրության մեջ, որոնց հիմնական սպառողը հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն: Պոպովի խոսքերով, «Հայաստանում դեռ չկա երկաթբետոնե կոճերի արտադրության բավարար հզորություն»։

«Կան կարիքներ, որոնք մենք ձգտում ենք լրացնել: Ընկերությունը հարազատ է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին, հետևաբար, պետք է ակտիվորեն զարգացնենք մեր համագործակցությունը»,- ասաց նա:

«ԲետԷլՏրանս»  ԲԲԸ ներկայացուցիչները նաև այցելեցին Հրազդանի ցեմենտի գործարան: «Մենք տեսնում ենք հայկական կողմի հետ համագործակցության ևս մեկ ուղղություն` Հայաստանից ցեմենտի առաքում մեր կովկասյան գործարան, որը գտնվում է Կրասնոդարում»,-ասել է Անատոլի Պոպովը:

Նա նշեց, որ Հայաստանը ավանդաբար համարվում է բարձրորակ ցեմենտի արտադրողը, որով շահագրգռված են շատ ընկերությունները, այդ թվում` «ԲետԷլՏրանսե ԲԲԸ-ն:

Ավելի վաղ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահի կողմից հանձնարարվել է ստեղծել մոդել, որը թույլ կտա Հարավկովկասյան երկաթուղուն ավելացնել բեռնումը: Այդ ծրագրերի իրականացումը հնարավորություն կտա Հրազդանի ցեմենտի գործարանին` ավելացնել բեռնավորումը, իսկ Հարավկովկասյան երկաթուղու համար հնարավորություն կստեղծվի` բարձրացնել բարձման մակարդակը, որը դրականորեն կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա»,-ավելացրել է Անատոլի Պոպովը:

Հարավկովկասյան երկաթուղին «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի հարյուրտոկոսանոց ակտիվն է, որը ստեղծվել է հատուկ Հայկական երկաթուղիները ղեկավարելու համար։

Հայաստանի երկաթուղիների 1125կմ-ից  805 կմ-ը ՀԵ-ի ենթակայության մեջ է գտնվում։

2008թվականի հունվարի 16-ին  ՌԵ ընկերությունը հաղթող է ճանաչվել Հայկական երկաթուղիները կոնցեսիոն կառավարման հանձնելու մրցույթում։ 2007թ. դեկտեմբերի 21-ին հրապարակված ֆինանսական առաջարկում ՌԵ-ն հայտարարել է «Հայկական երկաթուղիներ»-ում $570 մլն ներդնելու պատրաստակամության մասին, որից $230 միլիոնը՝ մոտակա հինգ տարիների ընթացքում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։