485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
Հայկական պետությունը պետք է հետևի ընդհանուր կրթության որակին և մարզային ու քաղաքային դպրոցներին հավասար հնարավորությունների տրամադրմանը. խոսնակ
19:07
13 Մարտի 2009

Պետությունը պետք է ոչ միայն կրթության զարգացման ծրագրեր ընդունի և կրթական չափանիշներ սահմանի, այլև հետևի ընդհանուր կրթության որակին և մարզային ու քաղաքային դպրոցներին հավասար հնարավորությունների տրամադրմանը, հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ուրբաթ «Ընդհանուր կրության մասին» օրինագծի խորհրդարանական լսումների ժամանակ։

«Բոլոր շահառուները՝ դպրոցները, ուսուցիչները և աշակերտները, պետք է պաշտպանված լինեն և խստորեն երաշխավորված իրավունքներ ու պարտավորություններ ունենան։ Կառավարությունը, կրթության նախարարությունը և մարզերը պետք է միավորեն բոլոր ջանքերը որակյալ ընդհանուր կրթություն ապահովելու համար՝ գործելով հանուն դպրոցների շահերի»,- ասաց Աբրահամյանը։   

Նրա խոսքերով, դպրոցներում պետք է գործեն կառավարման՝ օրենքով սահմանված բոլոր օղակները, հատուկ ուշադրություն պետք է հատկացվի կրթական օջախներին Հայաստանի այն մարզերում, որոնք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով իրենց բնորոշ խնդիրներն ունեն։  

Խոսնակը նշեց, որ մինչ այժմ Հայաստանում չի գործում ընդհանուր կրթության ոլորտը կարգավորող օրենքը, սակայն այդ բացը ներկայում լրացվում է. խորհրդարանը ծրագրում է երկրորդ ընթերցմամբ ընդունել «Ընդհանուր կրթության մասին» օրենքը։

Աբրահամյանի խոսքրով, օրինագծի վրա աշխատելու ընթացքում թե երկրի կրթության նախարարությանը, թե խորհրդարանի կրթության և գիտության հանձնաժողովը մասշտաբային աշխատանք են կատարել։

«Օրինագծի հասարակական քննարկման կարևորության մասին են խոսում նաև այն փաստերը, որ առաջին ընթերցման ժամանակ հանձնաժողովը ևս մեկ հասարակական լսում է անցկացրել, իսկ ինքը՝ օրինագիծը, առաջին ընթերցման ընթացքում քննարկվել է գրեթե երկուսուկես օր»,- հիշեցրեց Աբրահամյանը։   

Ընդ որում նա նշեց, որ կրթության ոլորտի առաջ շատ չլուծված խնդիրներ կան, որոնց թվում նա թվեց դպրոցներում նյութատեխնիկական բազայի անբավարարությունը, կադրերի պակասությունը, գյուղական դպրոցների ոչ բավարար դրությունը, կրթական գործընթացի կազմակերպման խնդիրները։ Սակայն խորհրդարանի նախագահը հավաստեց, որ ներկայում աշխատանքներ են տարվում այս դժվարությունները հարթելու ուղղությամբ։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։