478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական բուհերի կաշառակերության դեմ ուղղված ակցիան վնասել է ՀՀ կրթական համակարգի հեղինակությանը. ԵՊՀ ռեկտոր
17:52
13 Մարտի 2009

Հայկական բուհերի կաշառակերության դեմ ուղղված ակցիան վնասել է ինչպես կաշառակերության մեջ մեղադրվող առանձին դասախոսների, այնպես էլ ՀՀ կրթական ողջ համակարգի հեղինակությանը, կարծում է Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը:

«Չի կարելի հերքել, որ հայկական բուհերում վերացել է կաշառակերությունը, սակայն ակցիայի կազմակերպիչների ընտրած միջոցներն ու մեխանիզմները հանցավոր են և անբարոյական»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Մարտի 11-ի առավոտյան երևանյան բուհերից մեկի պատերին, կանգառներում և Երևանի կենտրոնի այլ բազմամարդ վայրերում փակցվել են պաստառներ՝ ավելի քան տասնյակ դասախոսների լուսանկարներով, որոնց «Միասին» շարժումը մեղադրում է կաշառակերության մեջ։

«Ամբողջ աշխարհում անմեղության կանխավարկածը հիմնարար արժեքներից մեկն է: «Միասին» շարժումն առանց ապացույցների մարդկանց վարկաբեկելու իրավունք չունի»,- ասաց Սիմոնյանը:

ԵՊՀ ռեկտորը հատուկ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ պետհամալսարանում վերջին ժամանակներում ոչ մի հասարակական կազմակերպություն հարցում չի անցկացրել, մինչդեռ ակցիայի կազմակերպիչները պնդում են, թե իրենց մեղադրանքները հիմնված են ուսանողների շրջանում անցկացված հարցման վրա:

«Մենք ծրագրում ենք խստացնել հսկողությունը բուհի բոլոր դասախոսների նկատմամբ»,- ավելացրեց Սիմոնյանը:

Նա նշեց, որ վաղուց էր ծրագրվում կիրառել այդ մեթոդները, իսկ ակցիան միայն արագացրեց դրա իրականացումը, քանի որ «բուհի հեղինակության հարցը բարձրացվեց»:

«Միասին» երիտասարդական շարժումը ստեղծվել է 2008թ. փետրվարին: Այն քաղաքական շարժում չէ և չի ֆինանսավորվում որևէ քաղաքական ուժի և կուսակցության կողմից: «Միասին» շարժման անդամեր են տարբեր քաղաքական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև անկուսակցական երիտասարդությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: