484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Հանրային խորհուրդը կարող է ճիշտ որոշումների մշակման պլատֆորմ դառնալ. Իշխող կուսակցություն
16:11
13 Մարտի 2009

Ճիշտ աշխատանքի դեպքում հանրային խորհուրդը կարող է դառնալ այն օղակը, որտեղ կստեղծվեն ճիշտ առաջարկներ, ասաց Հայաստանի Հարնապետական կուսակցության մամուլի քարտուղար, հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 11-ին կարգադրություն էր ստորագրել Հանրային խորհրդի կանոնադրությունը հաստատելու և Հանրային խորհրդի 36 անդամներից 12-ի նշանակման մասին: Հանրային խորհրդի կանոնադրության համաձայն, կառույցի 36 անդամներից 12-ին նշանակում է նախագահը, 12-ն ընտրվում են Խորհրդի՝ նախագահի կողմից նշանակված անդամների կողմից երեսնօրյա ժամկետում, վերջին 12 անդամներն ընտրվում են խորհրդի գործող անդամների կողմից նույնպես երեսնօրյա ժամկետում։

«ՀՀ նախագահի այդ քայլը հերթական անգամ վկայեց, որ նրա խոսքը չի տարբերվում գործից, և որ առկա է երկխոսությունը հասարակության և իշխանությունների միջև»,- ասաց Շարմազանովն ուրբաթ «Նավոստի» միջազագային մամուլի կենտրոնում։

Միաժամանակ նա բավարարվածություն արտահայտեց այն փաստի առնչությամբ, որ Հանրային խորհրդի կազմում ընդգրկվել են տարբեր ոլորտների, այդ թվում՝ մշակույթի, սպորտի և քաղաքականության ոլորտների հեղինակավոր ներկայացուցիչներ։

Հանրային խորհրդի անդամներ են նշանակվել ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, արվեստաբան Աննա Ասատրյանը, ՀՀ երիտասարդ կանանց ասոցիացիայի ղեկավար Լիլիթ Ասատրյանը, քաղաքագետ Կարեն Բեքարյանը, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը, ՀՀ պատմության պետական թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը, Լրագրողների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, հանրահայտ ֆուտբոլիստ, 1973 թ.-ի երևանյան «Արարարտ» թիմի կապիտան, Խորհրդային Միության չեմպիոն և ԽՍՀՄ գավաթակիր Հովհաննես Զանազանյանը, ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը, ԱԺՄ ղեկավար, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը և հայտնի հասարակական և պետական գործիչ, ՀՀ Կոմկուսի ԿԿ նախկին առաջին քարտուղար և ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի նախկին անդամ Վլադիմիր Մովսիսյանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: