486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-12
Եղանակը Երևանում
Հայ
Մաթեմատիկայի միջազգային «Կենգուրու-2009» մրցույթին կմասնակցի ավելի քան 30 հազար հայ դպրոցական
15:40
13 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մաթեմատիկայի միջազգային  «Կենգուրու-2009» մրցույթին, որն առաջին անգամ կանցկացվի մարտի 19-ին Հայաստանի ողջ տարածքով, կմասնակցի ավելի քան 30 հազ. հայ դպրոցական հանրապետության 580 դպրոցներից, հայտնեց «ԱՅԲ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը։

«Սկզբից մենք ենթադրում էինք, որ մրցույթին կմասնակցի 5 հազ. մարդ, լավագույն դեպքում՝ 10 հազար, բայց չէինք սպասում, թե 30 հազար մասնակից կլինի»,- ասաց Սահակյանն ուրբաթ մամուլի ասուլիսում։

Ըստ նրա, մրցույթին մասնակցում է Հայաստանի կրթական համակարգի դպրոցների 30 տոկոսը։

Միաժամանակ Սահակյանն ընդգծեց, որ որոշ գյուղական դպրոցներ կմասնակցեն մրցույթին գրեթե ողջ կազմով՝ ապահովելով աշակերտների 90-100 տոկոս մասնակցություն։

Իր հերթին, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, քահանա Մեսրոպ Արամյանը «Կենգուրու» մրցույթի կարևոր առանձնահատկություն համարեց այն, որ մրցույթը չի պահանջում մաթեմատիկայի առանձնապես խոր գիտելիքներ։

«Եթե այլ մրցույթներին մասնակցելու համար երեխաները պետք է օժտված լինեին հատուկ մաթեմատիկական ընդունակություններով առաջարկված խնդիրները լուծելու համար, ապա տվյալ մրցույթին կարող է մասնակցել յուրաքանչյուրն, ով սիրում է մտածել և ինտելեկտի միջոցով հասնել որոշակի բարձունքների»,- ասաց Արամյանը։

ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արա Ավետիսյանի խոսքերով, մրցույթի մասշտաբների մասին վկայում է այն փաստը, որ եթե 2008 թվականին «Կենգուրու» օլիմպիադային մասնակցել է ավելի քան 700 հայ դպրոցական, ապա 2009 թվականին կմասնակցի ավելի քան 30 հազ. երեխա։

Ավետիսյանը նշեց, որ Հայաստանը բազմիցս մասնակցել է մաթեմատիկայի, քիմիայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի և կենսաբանության միջազգային օլիմպիադաների, իսկ մաթեմատիկայի համաշխարհային օլիմպիադաներում հայկական թիմը տարբեր տարիներին ցույց է տվել շատ բարձր ցուցանիշներ՝ նվաճելով ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ։

Ըստ նրա, նման միջոցառումները կարևոր են նրանով, որ հայկական դպրոցն իր աշակերտների միջոցով աշխարհին իր հնարավորություններն է ցույց տալիս։

Գիտության  և Կրթության նախարարության հովանու ներքո անցկացվող մրցույթի բացառիկ կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը: Մրցույթի գլխավոր գործընկերն է ՎՏԲ - Հայաստան բանկը:

Կենգուրուն» տրամաբանական և բավականին հետաքրքրաշարժ խնիդրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրը անցկացվում է մոտ 50 երկրներում` ավելի քան 5 միլիոն դպրոցականների մասնակցությամբ:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: