478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԱԽ քարտուղարն ու Հայաստան-ՆԱՏՕ IPAP խմբի ղեկավարը քննարկել են IPAP ծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանքները
14:42
13 Մարտի 2009

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ուրբաթ ընդունել է Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի» թիմի ղեկավար Ռոբ Վինմեյքերսին և թիմի անդամ Լորենզ Մեյերին։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԱԱԽ մամուլի ծառայությունից, զրուցակիցները քննարկել են ծրագրով 2009-2010 թվականներին նախատեսված գործողությունների հետ կապված հարցեր:

Հյուրի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի» իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները` նշելով, որ բարեփոխումները շարունակվելու են ծրագրով նախատեսված բոլոր ոլորտներում։

Ռոբ Վինմեյքերսը գոհունակություն է հայտնել մինչ այժմ կատարված աշխատանքների ընթացքից և պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցությունը:

Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունն այժմ կառուցվում է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության պլանին (Individual Partnership Action Plan - IPAP) համապատասխան, որը ստորագրվել է 2005 թ.-ի դեկտեմբերին։

Հայաստանի մասնակցությունը IPAP-ում  ենթադրում է ՆԱՏՕ-ի հետ պարբերաբար խորհրդակցություններ անցկացնել տարածաշրջանային անվտանգույթան հարցերով, մշակել այդ անվտանգության ռազմավարությունը, Հայաստանի ռազմական դոկտրինը, կատարելագործել պաշտպանության գործընթացը և բյուջեի պլանավորումը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: