478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+26
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀԿ-ն Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին ընդդիմությունից քաղաքակիրթ մրցունակ պայքար է ակնկալում
14:03
13 Մարտի 2009

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունից և Հայ ազգային կոնգրեսից (ՀԱԿ) քաղաքակիրթ մրցունակ պայքար է ակնկալում, ասաց կուսակցության մամուլի քարտուղար, ՀՀ ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։

«Թող հաղթի այն քաղաքական ուժը, որին իրենց վստահության ձայնը կտան Երևանի բնակիչները», - ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Շարմազանովը։

Նրա խոսքերով, ՀՀԿ-ն ամեն ձևով իշխանության հասնելու կամ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու նպատակ չի հետապնդում։

«ՀՀԿ-ն հավատարիմ է ժողովրդավարական արժեքներին և քաղաքակիրթ քաղաքական պայքարի կողմնակից է», - ասաց նա։

Միաժամանակ նա ասաց, որ ընդդիմության և ՀԱԿ-ի միավորման հարցը բացառապես այդ քաղաքական ուժերի ներքին գործն է։

«Եթե միավորում տեղի ունենա, ապա մենք կպայքարենք միավորված բլոկի դեմ, իսկ եթե ոչ, ապա պայքարը կծավալվի առանձին կուսակցությունների միջև։ Կարծում եմ, որ բոլոր հարցերի պատասխանները պետք է ժողովուրդը տա՝ հատկապես հաշվի առնելով այն, որ այսօր տարբեր գնահատականներ են տրվում, և յուրաքանչյուրը խոսում է սեփական հնարավորությունների մասին», - ընդգծեց Շարմազանովը։

Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի 50%՝ գումարած մեկ ձայն:

Այժմ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է Գագիկ Բեգլարյանը, որն այդ պաշտոնին է նշանակվել մարտի 4-ին՝ ՀՀ նախագահի հրամանով։ Նա Ավագանու խորհրդի ընտրություններին գլխավորում է Հանրապետական կուսակցության ցուցակը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: