486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը շահագրգռված է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացման ներկայիս տեմպերի պահպանմամբ. ՀՀ ԱԳՆ
13:37
13 Մարտի 2009

Հայաստանը շահագրգռված է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացման ներկայիս տեմպերի պահպանմամբ, ուրբաթ ՆԱՏՕ-ի հարցերին նվիրված միջազգային երիտասարդական սեմինարի ընթացքում ասաց ՀՀ արտգործնախարարության ՆԱՏՕ-ի բաժնի պետ Արման Իսրայելյանը։

Նա նշեց, որ եվրաինտեգրացիան, մասնավորապես, ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է։

«ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակցելը Հայաստանի անվտանգության բազմաշերտ համակարգի կարևորագույն տարրերից է, հանրապետության արտաքին քաղաքականության դինամիկ զարգացող ուղղություններից մեկը», - ասաց Իսրայելյանը։

Այս համատեքստում նա գոհունակությամբ ընդծգեց ՆԱՏՕ-ի «Անհատական գործընկերության պլան» (IPAP) ծրագրի ընթացքի դրական արդյունքները։

Մասնավորապես, Իսրայելյանը կարևորեց Կոսովոյում խաղաղապահ ուժերում հայկական համակազմի մասնակցությունը և տեղեկացրեց, որ այժմ ՀՀ ԱԳՆ-ում քննարկվում է Աֆղանստան հայկական խաղաղապահ համակազմ ուղարկելու հարցը։

«2008 թ.-ին Կոսովոյում հայ խաղաղապահների թիվը կրկնապատկվել է, և, ամենայն հավանականությամբ, կորոշվի հայկական ուժերը նաև Աֆղանստան ուղարկել», - ասաց նա։

ՆԱՏՕ-ի բաժնի պետի խոսքերով՝ կարևոր է նաև Հայաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցությունը Հայաստանի ռազմական համակարգի բարեփոխումների ոլորտում, որոնց շրջանակներում ՆԱՏՕ-ն Հայաստանին խորհրդատվություն և մասնագիտացված օգնություն է տրամադրում։

«Այս համագործակցության վերջնական նպատակը եվրոպական չափանիշներին համապատասխան հայկական բանակի կառուցումն է», - ընդգծեց Իսրայելյանը։

Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունն այժմ կառուցվում է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության պլանին (Individual Partnership Action Plan - IPAP) համապատասխան, որը ստորագրվել է 2005 թ.-ի դեկտեմբերին։

Հայաստանի մասնակցությունը IPAP-ում  ենթադրում է ՆԱՏՕ-ի հետ պարբերաբար խորհրդակցություններ անցկացնել տարածաշրջանային անվտանգույթան հարցերով, մշակել այդ անվտանգության ռազմավարությունը, Հայաստանի ռազմական դոկտրինը, կատարելագործել պաշտպանության գործընթացը և բյուջեի պլանավորումը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: