486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-3
Եղանակը Երևանում
Հայ
Իրանի ԱԳ նախարարը հայ-իրանական հարաբերությունների զարգացման մեծ հեռանկարներ է տեսնում
13:22
13 Մարտի 2009

Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքին ուրբաթ Երևանում հայտարարեց, որ Հայաստանն ու Իրանը բավարարված են երկկողմ համագործակցության ներկա մակարդակից՝ ավելացնելով, որ երկկողմ գործակցության զարգացման մեծ հեռանկար գոյություն ունի։

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մոթթաքին շնորհակալություն հայտնեց հայ գործընկերոջը՝ Հայաստանն այցելելու հրավերի համար և հիշեցրեց, որ վերջին չորս տարվա ընթացքում ինքը  չորս անգամ եղել է Հայաստանում։

Խոսելով երկկողմ գործակցության ամրապնդման հեռանկարների մասին՝ Իրանի ԱԳ նախարարն ընդծգեց, որ ընդհանուր պատմական արմատները, փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկու ժողովուրդների մտերմությունը լավ հիմք են դարձել արդյունավետ համագործակցության համար։

«Մեր պատմությունը բարեկամության և փոխադարձ հարգանքի պատմություն է», - ասաց Մոթթաքին։

Իրանի ԱԳ նախարարը հիշեցրեց, որ վերջին չորս տարվա ընթացքում երկու երկրների նախագահները «Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունների նոր փուլի ճարտարապետներ դարձան»։

Նա հիշեցրեց, որ երկու պետությունների ղեկավարներն ուշադրություն կենտրոնում են պահել հայ-իրանական համագործակցության հարցերը՝ սկսած քաղաքական ոլորտից մինչև տնտեսական նախագծերը։

Մոթթաքիի խոսքերով, երկկողմ գործակցության զարգացման նախագծերում շեշտը դրվում է էներգետիկայի և տրանսպորտային հաղորդակցության վրա։

«Նման պրակտիկան թարմացնում է երկկողմ միջպետական կապերը։ Այս ամենի հիման վրա ենք մենք տեսնում մեր հարաբերությունների պայծառ ապագան», - ասաց Մոթթաքին։

Իրանի ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ Իրանի նախագահը հանձնարարել է իրեն ՀՀ նախագահին փոխանցել Իրան այցելելու հրավերը։

Նա տեղեկացրեց, որ Երևան կատարած այցի ընթացքում իրանական պատվիրակությունը կանի իրենից կախված հնարավոր ամեն բան՝ համագործակցության ապագա հեռանկարները որոշելու համար, այդ թվում նաև ապրանքաշրջանառության ոլորտում։

Բացի այդ, Մոթթաքիի խոսքերով, կստորագրվեն երկկողմ համագործակցությունը կարգավորող փաստաթղթեր։

«Ուրախալի է տեսնել, որ զարգանում են ոչ միայն միջպետական հարաբերությունները, այլև գործընկերությունը սոցիալական, մշակույթի և սպորտի ոլորտներում», - ասաց Մոթթաքին։

«Մենք բավարարված ենք համագործակցության մակարդակով, սակայն կարծում ենք, որ զարգացման մեծ ներուժ կա, իսկ ձեռք բերած պայմանավորվածությունները թույլ կտան էլ ավելի բարձրացնել երկկողմ գործընկերության մակարդակը», - ասաց նա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է: