481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում նշվում է Եղիշե Չարենցի ծննդյան 112-ամյակը
12:09
13 Մարտի 2009

Հայաստանում այսօր նշվում է մեծանուն բանաստեղծ, հայ գրականության դասական Եղիշե Չարենցի ծննդյան 112-ամյակը։

Ուրբաթ կանցկացվեն բանաստեղծի ծննդյանը նվիրված մի շարք միջոցառումներ:

Մասնավորապես, տեղի կունենա Չարենցի ձեռագրերը փրկած նկարչուհի Ռեգինա Ղազարյանի հուշատախտակի բացումը այն փողոցում, որտեղ նա բնակվել է: Ռեգինա Ղազարյանի շնորհիվ Չարենցի ժառանգությունը հասել է ժամանակակիցներին։

Բացի այդ, Չարենցի հուշարձանի մոտ՝ Ալեք Մանուկյան փողոցում, կանցկացվի Պոեզիայի օր՝ հայ մտավորականության ներկայացուցիչների, գրողների, ուսանողների և դպրոցականների մասնակցությամբ

Չարենցի տուն-թանգարանում կբացվի հայ նկարիչների՝ Չարենցի ստեղծագործությունների նկարազարդումների ցուցահանդես:

Հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցը (Եղիշե Աբգարի Սողոմոնյան) հայ գրականության դասական է, ծնվել է 1897թ. մարտի 13-ին (25) Կարսում։ Ծնողները ծագումով Մակուից էին, այդ իսկ պատճառով նա ևս երբեմն իրեն մակվեցի է համարել՝ «Բանաստեղծ՝ ծնված Մակու քաղաքում»:

1908 թ.-ին Չարենցն ընդունվում է Կարսի ռեալական ուսումնարան, որտեղ սվորում  է մի քանի տարի։ 1910 թ.-ին Ռեալական ուսումնարանի աշակերտների ջանքերով հրատարակվում է «Գարուն» ալմանախը, որի մեջ տպագրվում է տարվա չորս եղանակներին նվիրված Չարենցի ոտանավորների շարքը:

1914 թ.-ին Կարսում լույս է տեսնում Չարենցի անդրանիկ՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան» ժողովածուն՝ նվիրված բանաստեղծի առաջին մտերմուհիներից մեկին՝ Աստղիկ Ղոնդախչյանին: Գրքի վրա արդեն գրված էր «Չարենց» գրական ծածկանունը:

Այդ գրական անվան ստեղծման մի քանի տարբերակներ կան։ Բանաստեղծը Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է:

Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ ևս տալիս են: Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է վերամկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Իսկ Անուշավան Զիդեջյանը (Վիվան) վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի հետևանքով:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ազգային ազատագրության մասին երազանքը Չարենցին բերում է հայկական կամավորական գնդերից մեկը։ Նա իր ջոկատի հետ մարտերով հասնում է մինչև Վան։

Պատերազմի սարսափները, ազգային ձգտումների ձախողումը կործանում են պատանու երազանքները։ Այդ ժամանակ նա գրում է «Դանթեական առասպել» պոեմը, որը XX դարի սկզբին գրականության մեջ պատերազմի ամենազդեցիկ նկարագրություններից է։

1916 թ.-ի աշնանը Չարենցը մեկնում է Մոսկվա և ընդունվում Շանյավսկու համալսարան։ Նույն ժամանակ Չարենցը տարվում է կոմունիստական հայացքներով։ 1917 թ.-ի փետրվարին նա համալսարանի ուղանողների հետ մասնակցում է Բուտիրյան բանտից քաղբանտարկյալների ազատագրմանը։

1919 թ.-ին նա վերադառնում է Երևան և որոշ ժամանակ աշխատում որպես ուսուցիչ։ 1919 թ.-ին Թիֆլիսում լույս է տեսնում «Ամբոխները խելագարված» պոեմը, որը ամենավառ իրադարձություններից է դառնում ոչ միայն Չարենցի ստեղծագործական կյանքում, այլև ողջ հայկական պոեզիայում։

Կարմիր բանակի շարքեր մտնելուց հետո Չարենցի ստեղծագործական գործունեության մեջ նրա առաջին ստեղծագործությունների ռոմանտիզմը փոխվում է անկեղծ հեղափոխական հերոսականությամբ՝ «Ամբոխները խելագարված», «Բոլորին, բոլորին, բոլորին», «Ամենապոեմ», «Լենինն ու Ալին»։

Չարենցը շատ բան է արել հայկական խորհրդային գրականության համար, եղել է «Նոյեմբեր» պրոլետարական գրողների միության հիմնադիրներից մեկը։

Չարենցի ժառանգության մեջ կարևոր տեղ են զբաղեցնում Ա.Ս.Պուշկինի, Վ.Վ.Մայակովսկու, Ի.Վ.Գյոթեի, Է.Վերհարնի, Ու.Ուիթմենի, Մ.Գորկու ստեղծագործությունների թարգմանությունները։ Նա հայերեն է թարգմանել «Ինտերնացիոնալը»։

Սակայն 1920-1930 թթ.-ի Չարենցի պոեզիայի զգալի հատվածն ընդհանրապես քաղաքականցված չէ։ 1930 թ.-ից խորհրդային գրականության մեջ իրավիճակը փոխվում է, և Չարենցը կորցնում է հավատը խորհրդային իշխանության նկատմամբ։

1921 թ.-ին նա ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատարյանի հետ։ 1927 թ.-ին նրա մահը Չարենցը շատ ծանր է տանում։ Արփենիկի հիշատակին են նվիրված Չարենցի մի շարք ստեղծագործություններ։ 1931 թ.-ին Չարենցն ամուսնանում է Իզաբելլա Նիազովայի հետ և ունենում երկու դուստր։

30-ական թթ.-ի կեսերին ԽՍՀՄ-ում սկսվում են ստալինյան ռեպրեսիաները։ 1936 թ.-ի հուլիս-օգոստոս ամիսներին ձերբակալվում են բազմաթիվ հայ գրողներ, որոնց ցուցմունքներում կան վկայություններ նաև Չարենցի մասին: Նա մեղադրվում է որպես հակահեղափոխական, նացիոնալիստ, տրոցկիստ, ահաբեկիչ:

Միաժամանակ գրադարաններից և գրախանութներից անհետանում են Չարենցի գրքերը, դադարեցվում են արդեն պատրաստ գրքերի հրատարակությունենրը։

Իզաբելլան փորձում է ամեն կերպ օգնել ամուսնուն, ապացուցել նրա անմեղությունն ու հանել նրան բանտից։ Սակայն դա հանգեցնում է նրան, որ 1937 թ.-ի նոյեմբերի 23-ին ձերբակալում են նաև Իզաբելլա Չարենցին։

Եղիշե Չարենցը 1937 թ.-ի նոյեմբերի 27-ին առավոտյան ժամը 7-ին վախճանվում է Երևանի բանտի հիվանդանոցում։ Հաջորդ օրը կատարում են դիահերձում, ըստ որի՝ բազմաթիվ հիվանդությունները հասցրել էին «օրգանիզմի ընդհանուր հյուծման», ինչն էլ, ըստ պաշտոնական վարկածի, վերահաս մահվան պատճառ է դարձել:

50-ական թթ.-ին Եղիշե Չարենցը հետմահու արդարացվում է։ 1974թ. Երևանում բացվել է Եղիշե Չարենցի տուն-թանգարանը՝ այն բնակարանում, որը բանաստեղծի ընտանիքը ստացել էր 1935թ.-ին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: