481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Բեթհովենի «Հանդիսավոր մեսսան» կհնչի ուրբաթ Երևանում
10:45
13 Մարտի 2009

Բեթհովենի «Հանդիսավոր մեսսան (Missa Solemnis) կհնչի ուրբաթ Երևանում՝ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում։

Մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունը, աշխարհահռչակ ամերիկացի դիրիժոր Ջոն Նելսնի ղեկավարությամբ, կկատարի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ «Հովեր» կամերային երգչախմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի և Երևանի կամերային երգչախմբի հետ միասին։

Մեներգիչներն են Նունե Բադալյանը (սոպրանո), Նարինե Անանիկյանը (մեցցո սոպրանո), Պերճ Կարազյանը (տենոր) և Սուրեն Մանուկյանը (բաս)։

«Երեք միլիոն բնակչություն ունեցող փոքրիկ երկրում նման բարձր մակարդակի մեներգիչների և երգչախմբերի առկայությունը պարզապես զարմանալի է», - հինգշաբթի Երևանում լրագրողներին ասել է Նելսնը։

Նա նշել է, որ Բեթհովենի «Missa Solemnis»-ը կատարման առումբով ամենաբարդ ստեղծագործություններից է։ «Թեև ես մեներգիչների հետ աշխատել են ընդամենը երեք օր, սակայն համոզված եմ, որ վաղվա համերգին նրանք հիանալի ելույթ կունենան», - ասել է դիրիժորը։

Ամերիկացի անվանի դիրիժոր Ջոն Նելսնը ճանաչում է ստացել ռոմանտիզմի դարաշրջանի գործերի իր ուրույն մեկնաբանությամբ։ Հայդնի և Մոցարտի արվեստին նվիրվածությամբ՝ նա միաժամանակ ուշադրության կենտրոնում է պահում բարոկկոն ու ժամանակակից հեղինակների գործերը:

Ներկայումս Նելսնը Ensemble orchestral de Paris-ի գեղարվեստական ղեկավարն է։

Նելսնը ղեկավարել է Եվրոպայի և ԱՄՆ-ի հեղինակավոր կոլետիվները, մասնավորապես, New York Philharmonic-ը, Լոս Անջելեսի, Բոստոնի, Քլիվլենդի, Փիցբուրգի, Սան Ֆրանցիսկոյի, Օսլոյի, Ռոտերդամի սիմֆոնիկ նվագախմբերը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: