483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում մեկ տեղով բարձրացել է
19:58
12 Մարտի 2009

ՖԻՖԱ-ի մարտի դասակարգման աղյուսակում Հայաստանի ազգային ընտրանին բարձրացել է 1 տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 120-րդ հորիզոնականը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:

ՖԻՖԱ-ի տվյալներով, Հայաստանի հավաքականը 285 միավոր ունի՝ փետրվարի 273 միավորի համեմատ։

Առաջին տասնյակում երկու փոփոխություն է տեղի ունեցել. Ռուսաստանի հավաքականը շրջանցել է Անգլիային և զբաղեցրել 8-րդ հորիզոնականը, իսկ պորտուգալացիները տասնյակից դուրս են մղել թուրքերին։

Դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Եվրոպայի չեմպիոն` Իսպանիայի հավաքականը, որին հաջորդում են մայրցամաքի փոխչեմպիոն գերմանացիները, երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Հոլանդիայի ընտրանին:

2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի հավաքականի մրցակիցները ընթացիկ աղյուսակում զբաղեցնում են հետևյալ տեղերը. Իսպանիա՝ առաջին տեղ, Թուրքիա՝ 11-րդ տեղ, Բելգիա՝ 49, Բոսնիա և Հերցեգովինա՝ 58, Էստոնիա՝ 126։   

Վրաստանի հավաքականը դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 111-րդ տեղը, իսկ Ադրբեջանի թիմը՝ 134-րդ տեղը։

2009 թ.-ի փետրվարի 11-ի ՖԻՖԱ-ի դասակարգման առաջատարների տասնյակը հետևյալ տեսքն ունի.

1. Իսպանիա – 1666 (միավոր)

2. Գերմանիա – 1366

3. Հոլանդիա – 1317

4. Իտալիա – 1284

5. Բրազիլիա – 1260

6. Արգենտինա – 1219

7. Խորվաթիա – 1169

8. Ռուսաստան – 1128

9. Անգլիա – 1083

10. Պորտուգալիա – 1025

Համաշխարհային ֆուտբոլի աղյուսակում ընդհանուր առմամբ ընդգրկվել է ավելի քան 200 երկրի հավաքական։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։