480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+1
Եղանակը Երևանում
Հայ
«Յոթի գործով» դատական նիստն ընդհատվել է մեղադրյալներից մեկի ինքնազգացողության վատացման պատճառով
18:14
12 Մարտի 2009

2008 թ.-ի մարտի 1-2-ին Երևանում զանգվածային անկարգությունների փաստով քրեական գործի շրջանակներում այսպես ասած «յոթի գործով» դատական նիստը հինգշաբթի ընդհատվել է մեղադրյալներից մեկի՝ Գրիգոր Ոսկերչյանի վատառողջության պատճառով։  

Միասնական գործի շրջանակներում քննվում են պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի երրորդ կետով (զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդված են սպանությամբ), 300-րդ հոդվածի 1-ին կետով (պետական իշխանության յուրացնելը), 316-րդ հոդվածի 2-րդ կետով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել), Սասուն Միքայելյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի 3-րդ կետով, 300-րդ հոդվածի 1-ի մասով, 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով) և Հակոբ Հակոբյանի դեմ, ով մեղադրվում է ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 300-րդ հոդվածի 1-ին մասով։

Բացի այդ, դատարանը քննում է գործը՝ ըստ մեղադրանքի ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի և Շանթ Հարությունյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով:

Այսօրվա դատական նիստին եկել էր Ոսկերչյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը, ով արդեն բաց էր թողել երկու անընդմեջ նիստ։ Փաստաբան Ոսկանյանի չներկայանալու պատճառով, ով ի դեպ գտնվում էր Վրաստանում Ախալցխայի դատական նիստին մասնակցելու համար, «յոթի գործով» դատավոր Մնացական Մարտիրոսյանը երկու անգամ հետաձգել է նիստը, որից հետո ՀՀ փաստաբանների պալատ նամակ ուղարկել նիստերն անհարգելի պատճառով բաց թողնելու համար Ոսկանյանին պատասխանատվության ենթարկելու մասին։    

Այսօր դատական նիստին ներկայացած փաստաբան Ոսկանյանը տվյալ հայտարարությունը անհիմն համարեց։ Նրա պաշտպանյալ Գրիգոր Ոսկերչյանը բացարկ հայտարարեց դատական նիստի քարտուղարին, ինչից հետո դատավոր Մարտիրոսյանը հեռացավ խորհրդակցությունների սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու։

Սակայն Մարտիրոսյանը չկարողացավ կարդալ ընդունած որոշումը մեղադրյալ Ոսկերչյանի ինքնազգացողության վատացման պատճառով։ Դատարան կանչված շտապօգնության բրիգադի բժիշկ Արուսյակ Տեր-Մելիքսեթյանը հայտնեց, որ կտրուկ բարձրացել է մեղադրյալի արյան ճնշումը, և նա չի կարող մասնակցել գործի լսմանը։     

Հաշվի առնելով տվյալ հանգամանքը՝ դատավոր Մարտիրոսյանը դատական նիստը տեղափոխեց մարտի 13-ին։

Հարկ է նշել, որ «յոթի գործով» մայրաքաղաքային Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների այսօրվա դատական նիստն անցել է գործի մեղադրյալների բացակայությամբ, քանի որ նրանք բոլորը, բացի Գրիգոր Ոսկերչյանից, 10 օրով հեռացվել են դատարանի դահլիճից դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի և նիստի ընթացքը խախտելու համար։ Հենց Ոսկերչյանին Մարտիրոսյանն արդեն երկու անգամ նախազգուշացում է տվել դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի և դատական նիստի բնականոն ընթացքը խախտելու համար։  

Դատական նիստերն ուղեկցվում են մեղադրյալների փոքրաթիվ կողմնակիցների կողմից դատարանի շենքի բակում անցկացվող բողոքի ցույցերով։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: