486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ոստիկանությունը կզբաղվի հայկական բուհերում առկա կաշառակերության դեմ ակցիայով
18:04
12 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը կզբաղվի հայկական բուհերում առկա կաշառակերության դեմ ակցիայով, որը կազմակերպել էր «Միասին» երիտասարդական կազմակերպությունը, հինգշաբթի մամուլի ասուլիսին հայտարարեց Ոստիկանության վարչության պետ Ներսես Նազարյանը։   

Ըստ նրա, համապատասխան դիմումներ ստանալուց հետո ոստիկանությունը կզբաղվի այդ գործով։ «Մենք անպայման կարձագանենք դրան»,- ընդգծեց Նազարյանը։

Մարտի 11-ի առավոտյան երևանյան բուհերից մեկի պատերին, կանգառներում և Երևանի կենտրոնի այլ բազմամարդ վայրերում փակցվել են պաստառներ՝ ավելի քան տասնյակ դասախոսների լուսանկարներով, ում «Միասին» շարժումը մեղադրում է կաշառակերության մեջ։

Նազարյանի խոսքերով, շատ լավ է, երբ երիտասարդությունը փորձում է պայքարել կաշառակերության դեմ, բայց դա պետք է այլ ձևերով անել։ «Ավելի ճիշտ կլիներ, որ մեզ հայտնեին այդ դեպքերի մասին»,- հավելեց նար։

Նազարյանը նշեց, որ ոստիկանությունը չի կարող անցկացված ակցիան դասախոսին կաշառակերության մեջ մեղադրելու հիմք ընդունել։

Նա նշեց նաև, որ ոստիկանությունը չի կարողացել կանխարգելել այդ ակցիայի անցկացումը, քանի որ պաստառները փակցվել են գիշերը։ «Մենք չենք կարող բուհի յուրաքանչյուր սյան մոտ մի ոստիկան կանգնեցնել»,- ասաց Նազարյանը։

Նա հայտնեց, որ նրան արդեն  դիմել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը տեղեկանալու համար, թե ինչ քայլեր է ձեռնարկում ոստիկանությունն այդ կապակցությամբ։ Վերջինիս տեղեկացմամբ, ԵՊՀ-ն պատրաստվում է գրավոր դիմում ներկայացնել ոստկանությանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։