487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+10
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և ԱՄՆ-ի նախընտրական ընտրությունները շատ ընդհանրություններ ունեն. փորձագետ
17:51
12 Մարտի 2009

Հայաստանում և ԱՄն-ում անցկացվող նախագահական ընտրությունների հետ կապված գործընթացները շատ ընդհանրություններ ունեն, կարծում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը:

Այդ մասին նա հայտնեց ՌԱՀՀԿ-ում անցկացվող «Մեկ տարի անց. Համեմատական փոփոխությունների հոգեբանությունը Հայաստանում և ԱՄՆ-ում» թեմայով անցկացված սեմինար-քննարկման ժամանակ:

Նրա կարծիքով, հիմնական ընդհանրությունն այն է, որ հայ ժողովուրդը հոգնել էր Ռոբերտ Քոչարյանից, իսկ ամերիկացիները՝ Ջորջ Բուշ-Կրտսերից, և երկու ժողովուրդներն էլ փոփոխություն էին ցանկանում:

«Բարաք Օբաման իր նախընտրական ծրագրում փոփոխությունների ժամանակաշրջանի սկիզբ հռչակեց, և դրանով կարողացավ համախմբել ժողովրդին»,- ասաց փորձագետը:

Նա ավելացրեց, որ Օբամայի հիմնական կողմնակիցները երիտասարդ ու կիրթ մարդիկ էին, ովքեր երկրի քաղաքական կյանքում փոփոխությունների էին ձգտում:

«Հարց է ծագում՝ ինչու հայ հանրությունը հաջողության չհասավ, եթե նա ամերիկյան ժողովրդի պես փոփոխությունների էր ձգտում և պատրաստ էր դրանց»,- նշեց Գիրագոսյանը: 

Այս  երևույթը նա բացատրում է այն հանգամանքով, որ Հայաստանում ընտրությունները բավականաչափ ազատ և ժողովրդավարական չէին:

«Բացի այդ, ի տարբերություն ԱՄՆ-ի, որտեղ մարդը սատարում կամ չի սատարում այս կամ այն համակարգին կամ ինստիտուտին, Հայաստանում քաղաքական պայքարը անհատների մակարդակով է տարվում»,- ընդգծեց փորձագետը:

Նրա խոսքերով, ԱՄՆ-ում ընդդիմություը կարևոր դեր է խաղում երկրի քաղաքական կյանքում, իսկ Հայաստանում իշխանությունների պաշտոնական ուղղության դեմ ցանկացած անհամաձայնություն դիտվում է որպես սպառնալիք՝ իշխանության համար:

«Հայաստանում ևս մի կարևոր խնդիր է նաև այն, որ քաղաքական հարթակում չափից դուրս շատ և իրենց գաղափարախոսություններով չտարբերվող կուսակցություններ կան: Ըստ էության, նրանք չեն կարող ժողովրդին գործող իշխանության որևէ լուրջ այլընտրանք առաջարկել»,- ավելացրեց Գիրագոսյանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։