486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ պետբյուջեի վերանայումը չի ազդի սոցիալական ծախսերի և աշխատատեսերի կրճատման վրա. նախարար
16:48
12 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ 2009 թ.-ի պետբյուջեի վերանայումը չի ազդի պետական հատվածում սոցիալական ծախսերի և աշխատատեղերի կրճատման վրա, հինգշաբթի կառավարական ճեպազրույցի ժամանակ ասաց ֆինանսաների նախարար Տիգրան Դավթյանը։

«Պետբյուջեի վերաբաշխումը չի ընդգրկում սոցծախսերի հոդվածը, թոշակի վճարման ծախսերը, նպաստները և աշխատավարձերը, կարևորագույն ծրագրերի և պաշտպանության իրականացումը։ Մենք ստույգ ժամկետներում և ծրագրված չափով կկատարենք պետբյուջեով նախատեսված բոլոր սոցիալական պարտավորությունները»,- հավաստիացրեց նա։  

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշում է  ընդունել 2009 թ.-ի երկրի պետբյուջեի վերաբաշխման և 2010-2011 թթ.-ի միջնաժամկետ ծախսային ծրագրի ժամանակավոր դադարեցման մասին։

Ընդ որում նախարարը հիշեցրեց, որ սոցհատկացումները կազմում են բյուջեի ընդհանուր չափի 25 տոկոսը և գերազանցում 252 մլրդ դրամը։ Ինչպես տեղեկացրեց Դավթյանը, հիմնական փոփոխությունները կվերաբերեն գույքի, ավտոմեքենաների ձեռքբերմանը, գործուղումներին և պետական աշխատակազմի ծախսերի տնտեսմանը։ 

ՀՀ ֆինանսների նախարարը հավաստիացրեց, որ բյուջետային միջոցներով ֆինանսավորվող աշխատատեղերի կրճատումներ չի իրականացվի։ 

«Մասնավոր հատվածն ինքը կարձագանքի տեղի ունեցող գործընթացներին»,- ավելացրեց նա։   

Դավթյանը նշեց, որ պետբյուջեով ծրագրված կարևորագույն համահայկական ծրագրերը կիրականացվեն բյուջեով ծրագրված ծավալներով ու ժամկետներում։

Ֆինանսների նախարարը պարզաբանեց, որ ծախսերի մի մասը կիրականացվի բյուջետային միջոցների հաշվին, մի մասն էլ արտաբյուջետային աղբյուրներից, իսկ մնացածը ներգրավված միջոցներով։

«Մենք միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի առավելագույնս խթանենք այն ծրագրերը, որոնք կհանգեցնեն ՀՆԱ աճի, աշխատատեղերի թվի ավելացման և բյուջեի եկամտային մասի աճի»,- ավելացրեց նա։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: