481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով ՀՀ կառավարությունը վերաբաշխում է պետբյուջեն
16:23
12 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստում որոշում ընդունեց 2009թ. պետբյուջեի վերաբաշխման և ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով 2010-1012թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի մշակման ժամանակավոր դադարեցման մասին։

«Համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող գործընթացները սկսում են էական ազդեցություն գործել Հայաստանի տնտեսության վրա։ Մենք բավական ուշադիր հետևում ենք իրավիճակին և մոնիտորինգ ենք իրականացնում, սակայն տարվա առաջին երկու ամիսների վերլուծությունը ցույց է տալիս, որ այն ռիսկերը, որոնց մասին մենք խոսել ենք ավելի վաղ, ներկայում ավելի ակնհայտ են դառնում»,- ասաց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։

Նախարարը պարզաբանեց, որ խոսքը ՀՆԱ-ի դինամիկայի, հարկահավաքի և պետբյուջեի եկամուտների ձևավորման մասին է։

Դավթյանը հայտնեց, որ ՀՀ պետբյուջեի վերաբաշխումը կիրականացվի եռամսյակային կտրվածքով։

Նա ընդգծեց, որ երկրի կառավարության կողմից ընդունվող որոշումների փաթեթը առաջին օպերատիվ պատասխանն է ստեղծված իրավիճակին՝ բյուջետային ծրագիրն ավելի կանխատեսելի  դարձնելու և հարկահավաքի գործընթացն առավելագույնս կարգավորելու ու պետբյուջեի եկամտային հոդվածի ձևավորման համար։

Նախարարի տվյալներով, վերաբաշխման ընդհանուր չափը կազմում է 93 մլրդ դրամ (260 մլն դոլար)։

Ինչպես պարզաբանեց նախարարը, տվյալ ռիսկային չափն իրենից ներկայացնում է պետբյուջեի եկամուտների ծավալը, որը, հավանաբար, չի իրականացվի և տեղափոխվում է 2009 թ. չորրորդ եռամսյակ։

«Խոսքը ոչ թե բյուջեի կրճատման, այլ եռամսյակային հատկացումների փոփոխման մասին է։ Փոփոխությունները չեն վերաբերի սոցիալական ծախսերին, թոշակների, նպաստների և աշխատավարձերի վճարման ծախսերին։ Չեն վերանայվի նաև երկրի տնտեսական զարգացման կարևորագույն ծրագրերը և բյուջեի պաշտպանության հոդվածը։ Հիմնական փոփոխությունները կվերաբերեն գույքի ձեռքբերման, գործուղման հատկացումներին, պետաշխատակազմի ծախսերի տնտեսմանը»,- ընդգծեց Դավթյանը։

ՀՀ խորհրդարանը 2008թ. նոյեմբերի 27-ին հաստատել էր 2009թ. երկրի պետբյուջեն: Պետբյուջեի համաձայն, ընդհանուր եկամուտները ծրագրված են 905,4 մլրդ դրամի չափով (շուրջ 300 մլն ԱՄՆ դոլար), ծախսերը՝ 945,4 մլրդ դրամի (3,1 մլն ԱՄՆ դոլար), պակասորդը՝ 40 մլրդ դրամ (ավելի քան 130 մլն ԱՄՆ դոլար): 2009 թ.-ին ծրագրված է  ՀՆԱ-ի 9,2% աճ 4% (±1,5%) սղաճի դեպքում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: