483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարող խորհրդարանական աշխատանքային խումբը ստացել է միջազգային փորձագետների առաջարկությունները
14:23
12 Մարտի 2009

ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նպատակով խորհրդարանում ստեղծված աշխատանքային խումբը ստացել է միջազգային փորձագետների առաջարկությունները, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը։

ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ (զանգվածային անկարգություններ) և 300-րդ (պետական իշխանության բռնազավթում) հոդվածներում փոփոխություններ կատարելու նպատակով խորհրդարանում ստեղծված աշխատանքային խումբը երեքշաբթի կայացած նիստում քննարկել է նշված հոդվածներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրինագծի լրամշակված` երկրորդ ընթերցման ներկայացվելիք տարբերակը:

Նիստը նախագահող՝ աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը ներկայացրել է փոփոխված հոդվածները` նշելով, որ դրանք որոշակիորեն  արտացոլում են նաև պատգամավոր Արծվիկ Մինասյանի,  արդարադատության նախարարի և գլխավոր դատախազի, ինչպես նաև խորհրդարանի աշխատակազմի առաջարկներն ու  մոտեցումները։

Առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծի վերաբերյալ ստացվել են նաև Վենետիկի հանձնաժողովի փորձագետների, ինչպես նաև ԱՄՆ-ի մշտական իրավական խորհրդատուի և Գերմանիայի սահմանադրական իրավունքի մասնագետների եզրակացությունները։

Ստացված առաջարկների և դիտողությունների համադրմամբ` հեղինակային խումբը   հանգել է  հետևյալ  ձևակերպմանը. «Զանգվածային անկարգությունները բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք  ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն,  պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված խմբային գործողություններն են, որոնց արդյունքում այդ վայրում վտանգվում է հասարակական անվտանգությունը»։

Նկարագրված գործողությունները կատարելու համար նախագծով նախատեսվել է երեքից ութ տարի ժամկետով ազատազրկում,  զանգվածային անկարգութան կազմակերպչի համար` չորսից տասը տարի ժամկետով ազատազրկում։

Զանգվածային անկարգություն կատարելուն դրդելը կամ օժանդակելը, ըստ քննարկվող նախագծի, կլինի քրեորեն պատժելի արարք. այս դեպքերի համար սահմանվել է տուգանք, կալանք կամ ազատազրկում։

Լրամշակված նախագծում վերականգնվել է այն նորմը, որը պատասխանատվություն էր սահմանում անկարգությանը մասնակցած, բայց բռնարարքներ չկատարած անձի համար:

Իշխանությունը զավթելուն և տարածքային ամբողջականությանը վերաբերող  հոդվածում քրեական պատասխանատվության ենթակա են համարվել միայն այն կոչերը, որոնք  ուղղված կլինեն սահմանադրական կարգի բռնի տապալմանը: 

Հանրապետության նախագահին, ԱԺ-ին, կառավարությանը, Սահմանադրական դատարանին պարտադրելու մասին 301.1 հոդվածում նախատեսվել են տարբերակված պատժատեսակներ՝ առավել ծանր հետևանքներ ունեցող հանցագործությունների համար նախատեսելով առավել խիստ պատիժ: 

Հայ խորհրդարանականները փետրվարի 26-ին առաջին ընթերցմամբ փոփոխություններ և լրացումներ էին կատարել Հայաստանի Քրեական օրենսգրքում, ինչից հետո օրինագիծն ուղարկվել էր միջազգային փորձագետներին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: