486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը և խորհրդարանի խոսնակը կոալիցիոն խմբակցությունների հետ քննարկել են համաշխարհային ճգնաժամի հետևանքով առաջացած իրավիճակից դուրս գալու ուղիները
10:28
12 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը և  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդարանում հանդիպել են իշխող կոալիցիայի` «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ և «Օրինաց երկիր» խմբակցությունների պատգամավորների հետ, չորեքշաբթի տեղեկացրել են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Աբրահամյանը նշել է, որ վարչապետի հետ հանդիպման նպատակն է քննարկել, թե համաշխարհային ‎ֆինանսական և տնտեսական ճգնաժամի պայմաններում ինչ մեխանիզմներ է նախատեսում կառավարությունը ատեղծված իրավիճակը հաղթահարելու նպատակով:

Վարչապետը նշել է, որ 2008 թ. նոյեմբերի 12-ին կառավարությունը  խորհրդարանին է ներկայացրել հակաճգնաժամային ծրագիրը, որից հետո գործադիրը հաստատել է ծրագրից բխող ժամանակացույցը։

Ընդգծվել է, որ կառավարությունն ունի հստակ գնահատականներ ստեղծված իրավիճակի շուրջ. նվազել են մասնավոր ուղղակի ներդրումները, ժամանակավոր սառեցում է տեղի ունեցել հանքահումքային արդյունաբերության ոլորտում, շինարարության ոլորտում որոշ ներդրումային ծրագրեր հետաձգվել  են, կրճատվել են մասնավոր տրանսֆերտները։

Վարչապետի խոսքերով՝ որպես հետևանք ի հայտ է գալիս սպառման ծավալների կրճատում, վճարային հաշվեկշռի վատթարացում և վարկատուների բացասական սպասումների ձևավորում:

Ներկայացնելով կառավարության առաջնահերթ քայլերը Հայաստանում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունն ու հետևանքները հաղթահարելու համար` վարչապետը նշել է, որ գործադիրը  ուշադրությունը նախևառաջ կենտրոնացնելու է ենթակառուցվածքների բնականոն գործունեության ապահովմանը, փոքր և միջին ձեռնարկատիրությանը և սոցիալական ծախսերի պաշտպանվածությանը։

Կառավարությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը քննարկում է կոնկրետ խնդիրներ և լուծումներ տալիս դրանց։

Հանդիպմանը նաև նշվել է, որ ծախսերի վերաբաշխումը կատարվելու է ըստ եռամսյակների, ընդ որում առաջին և երկրորդ եռամսյակներում աշխատելու են խիստ տնտեսման ռեժիմով՝ նախապատվությունը տալով սոցիալական ծախսերին, աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների վճարմանը:

Տիգրան Սարգսյանն անդրադարձել է նաև լողացող փոխարժեքի կուրսի սահուն անցման անհրաժեշտությանը:

ՀՀ վարչապետը պատասխանել է պատգամավորներին մտահոգող բազմաթիվ հարցերի: Կոալիցիոն խմբակցությունների ներկայացուցիչները վարչապետին ներկայացրել են իրենց առաջարկությունները՝ ճգնաժամը համատեղ ուժերով հաղթահարելու մասին:

«Խորհրդարանականները ներկայացրեցին բազմաթիվ առաջարկություններ, որոնց մեծ մասը համահունչ է կառավարության ծրագրային դրույթների հետ։ Որոշ առաջարկություններ մենք ընդունեցինք և համատեղ դրանք կիրագործենք», - ասել է ՀՀ կառավարության ղեկավարը։

Ինչպես հաղորդում է «Երկիր մեդիա» հեռուստաալիքը, ճգնաժամից դուրս գալու ուղիները համատեղ որոնելու վերաբերյալ գրեթե բոլոր հարցերի շուրջ վարչապետն ու խորհրդականները համակարծիք էին, իսկ տարաձայնություններ առաջացան միայն այդ գործընթացում Թուրքիայի հնարավոր մասնակցության վերաբերյալ հարցի շուրջ։

Ինչպես հաղորդում է «Երկիր մեդիան», այդ հարցի առնչությամբ վարչապետի և Դաշնակցություն խմբակցության ներկայացուցիչների դիրքորոշումները տարբեր էին։

«Բազմաթիվ մոտեցումներ կան այն հարցի շուրջ, թե ինչպես պետք է պետությունը վերաբերվի նման նուրբ հարցի։ Մեր դիրքորոշումները չեն համընկնում, քանի որ ես կարծում եմ, որ մենք պետք է հավատարիմ մնանք լիբերալ սկզբունքներին և առանց սահմանափակումների բարենպաստ պայմաններ ստեղծենք ցանկացած տեսակի ներդրումների համար», - ընդգծել է Սարգսյանը։

Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության անդամների հետ վարչապետը հանդիպել էր մարտի 9-ին՝ կուսակցության կենտրոնական գրասենյակում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։