481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ առընթեր Մշտական խորհրդի նիստն անցկացվել է Մոսկվայում
19:14
11 Մարտի 2009

Չորեքշաբթի Մոսկվայում անցկացվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը կից Մշտական խորհրդի նիստը՝ ՀՀ լիազոր ներկայացուցչի նախագահությամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանում ՀԱՊԿ Տեղեկատվական աջակցության միջազգային հասարակական կենտրոնի ազգային ներկայացուցչությունից։ Նիստին մասնակցել  են ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի տեղակալներ Ա. Բադալյանն ու Ա. Բազավլյուկը։

«Լիազոր ներկայացուցիչները դիտարկել են կազմակերպության գործունեության հետագա կատարելագործմանն ուղղված փաստաթղթերի նախագծերը։ Մասնավորապես Մշտական խորհուրդը քննարկել է ՀԱՊԿ ձևաչափում նոր համակարգող մեխանիզմների ստեղծման հարցը ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին արձագանքելու ոլորտում»,- ասվում է  հաղորդագրության մեջ։

Այդպիսի մեխանիզմներ կլինեն անվտանգության մարմինների, ներքին գործերի (ոստիկանության), սահմանապահ և մաքսային գերատեսչությունների, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության և ֆինանսական վերահսկողության (մոնիտորինգի) ղեկավարների Համակարգող խորհուրդները։   

Ինչպես ծրագրվում է, Համակարգող խորհուրդների կազմում կընդգրկվեն գործադիր իշխանության մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու նրանց տեղակալները, որոնց իրավասության մեջ է մտնում ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին արձագանքելու որոշակի ոլորտում գործնական գործունեության կազմակերպումը։

Խորհրդակցությունների հիմնական խնդիրները կլինեն ազգային, տարածաշրջանային և միջազգային անվտանգության սպառնալիքների կասեցման կամ վերացման համատեղ գործնական միջոցներ ձեռնարկելու մասին առաջարկությունների մշակումը, համագործակցության միջազգային իրավական բազայի զարգացման սատարումը, անվտանգության սպառնալիքների վերլուծությունը, Կազմակերպության անդամ-պետությունների՝ ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին արձագանքելու որոշակի ոլորտներում լիազորված գործադիր իշխանության մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների գործնական փոխգործակցության կազմակերպումը։

Լիազոր ներկայացուցիչները որոշում ընդունեցին անվտանգության մարմինների, ներքին գործերի (ոստիկանության), սահմանապահ և մաքսային գերատեսչությունների, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության և ֆինանսական վերահսկողության ղեկավարների Համակարգող խորհուրդներ ստեղծելու մասին փաստաթղթի նախագիծն ուղարկել Կազմակերպության անդամ-պետություններին համաձայնեցնելու համար։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: