484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+8
Եղանակը Երևանում
Հայ
Համաշխարհային ֆինանասական ճգնաժամը խստորեն չի անդրադառնա Հայաստանի վրա. Վաճառականների միություն
18:17
11 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Համաշխարհային ֆինանասական ճգնաժամը խստորեն չի անդրադառնա Հայաստանի վրա՝ չնայած առանձին ոլորտներում առկա դժվարություններին, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Վաճառականների միության նախագահ Ցոլվարդ Գևորգյանը։

Նրա խոսքերով, գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում լարված իրավիճակ է ստեղծվել տնտեսությունում և բիզնեսում, սակայն Հայաստանում «ճգնաժամն այդքան սարսափելի կերպով չի դրսևորվի՝ չնայած առանձին ոլորտներում, մասնավորապես լեռնահանքային ոլորտում առկա բարդություններին»։

Ճգնաժամը փոթորիկ է, որն ընդերքից կավլի ու կմաքրի ողջ տիղմն ու կեղտը, թույլ կտա մաքրել շուկան և անցնել նորմալ շուկայական տնտեսության»,- ասաց Գևորգյանը։

Ընդ որում նա նշեց, որ նոր ընկերությունները կկարողանան միջազգային շուկաներ և տնտեսության նոր հատվածներ դուրս գալ, որոնք կազատվեն ճգնաժամի արդյունքում ակտիվության անկման հաշվին։  

«Ճգնաժամը բիզնեսին թույլ կտա հեշտությամբ մտնել շուկա, գրավել ավելի շատ ներդրումներ և դրանք ավելի նպատակաուղղված բաշխել»,- ասաց Գևորգյանը։

Նրա խոսքերով, այսօրվա դրությամբ ամենամեծ խնդիրն ակնկալվող աջակցությունն է երկրին, և եթե պետությունը կարողանա ճիշտ կողմնորոշվել ու բաշխել միջոցները, ապա դա դրական անդրադարձ կունենա տնտեսության վրա։

«Պետությունը պետք է իր ձեռքերում պահի տնտեսության սանձերը, ինչը համապատասխան օժանդակության ցուցաբերման դեպքում թույլ կտա խուսափել լուրջ կորուստներից։ Ճգնաժամը Հայաստանի համար ահավոր չէ, ոչ էլ՝ նորություն, քանի որ մենք միշտ էլ ճգնաժամի մեջ ենք։ Հայաստանը ցուրտ ու մութ տարիներ է անցկացրել, անցում ազգային արժույթին և շատ ու շատ ուրիշ բաներ, սա էլ կհաղթահարենք»,- ասաց Գևորգյանը։

Նրա կարծիքով, ճգնաժամի պայմաններում Հայաստանն ավելի գրավիչ շուկա է դառնում, և գործարարները պետք է արագ կողմորոշվեն ներդրողներին գրավելու համար։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։